Հա

Հասարակական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 09:50

Բելգիայում կը պատրաստւի աշխարհի ամենամեծ ձւածեղը՝ չնայած Եւրոպայում տարածւած «հաւկիթային սկանդալի»

Բելգիայի Մալմեդի քաղաքում կանցկացւի ամենամեայ ձւածեղի փառատօնը, որի ժամանակ աւանդութեան համաձայն՝ 10 հազար ձու կօգտագործւի յատուկ ուտեստը պատրաստելու համար: 

«alikonline.ir» - Բելգիայի Մալմեդի քաղաքում կանցկացւի ամենամեայ ձւածեղի փառատօնը, որի ժամանակ աւանդութեան համաձայն՝ 10 հազար ձու կօգտագործւի յատուկ ուտեստը պատրաստելու համար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «Agence France Presse»-ը, Գերմանիայի հետ սահմանային քաղաքում մտադիր են կեանքի կոչել ամենամեայ փառատօնը՝ չնայած Եւրոպայում տարածւած սկանդալի: Ինչպէս աւելի վաղ յայտնի էր դարձել, եւրոպական թռչնաբուծական ֆաբրիկաներից արտահանւած ֆիպրոնիլով վարակւած հաւկիթները յայտնաբերւել են ԵՄ 15 երկրում, ինչպէս նաև՝ Շւէյցարիայում եւ Հոնկոնգում:

Ձւային սկանդալի կենտրոնում են յայտնւել հէնց Բելգիան եւ Հոլանդիան, որտեղից արտահանւած միլիոնաւոր հաւկիթներ հանւել են վաճառքից սուպերմարկետներում: Այնուամենայնիւ, փառատօնի նախագահ Բենեդիկտ Մեթիի խօսքով՝ իրենց համար դժւար չի լինի բաւարար քանակութեամբ հաւկիթ գտնելը, որպէսզի պատրաստեն աշխարհի ամենամեծ ձւածեղը:

Այս փառատօնը բելգիական քաղաքում անցկացւում աւելի քան 20 տարի: Կազմակերպչի հաղորդմամբ՝ իրենք ապահովում են 8000 հաւկիթի մատակարարումը 40 կմ. հեռաւորութեամբ գտւող ֆաբրիկայից, իսկ մնացածը տրամադրում են փառատօնի հովանաւոր սուպերմարկետները:

Անցեալ տարի ռեկորդային 7000 այցելու է ներկայ գտնւել ձւածեղի պատրաստման աւանդական արարողութեանը, որն անցկացւում է օգոստոսի 15-ին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։