Հա

Հասարակական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 12:30

Քաղցկեղի առաջացման վտանգի 7 գործօն

Չարորակ ուռուցքների առաջացման գլխաւոր պատճառները, ըստ գիտնականների, վնասակար սովորոյթներն են։ Այսպէս, ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, հարբեցողութիւնը՝ լեարդի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի։

«alikonline.ir» - Չարորակ ուռուցքների առաջացման գլխաւոր պատճառները, ըստ գիտնականների, վնասակար սովորոյթներն են։ Այսպէս, ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, հարբեցողութիւնը՝ լեարդի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Բրիտանական «Express» պարբերականը նշել է 7 գործօն, որոնք այս կամ այն կերպ կապակցւած են քաղցկեղի առաջացման հաւանականութեան հետ։ Եզրակացութիւնների հիմքում գիտական հետազօտութիւններն են, որոնք վերջերս իրականացւել են տարբեր գիտնականների կողմից։ Հրապարակման հեղինակները նշում են, որ չնայած գենետիկ գործօնները զգալիօրէն ազդում են հիւանդութեան զարգացման վրայ, բայց ցանկում դրանք չեն ներառւել։ «Գոյութիւն ունի քաղցկեղի 200 տարբեր տարատեսակ։ Հիւանդութիւնը կարող է ախտահարել ոսկորները, օրգանները, մաշկը, կուրծքը, ուղեղը, աղիները, միզապարկը, բերանը, լեարդն ու նոյնիսկ արիւնը։ Ըստ էութեան՝ քաղցկեղն այն է, երբ բջիջները գենետիկ փոփոխութիւնների ազդեցութեան տակ սկսում են անվերահսկելիօրէն բաժանւել։ Քաղցեկղի զարգացման հաւանականութիւնը կախւած է ժառանգականութեան, շրջակայ միջավայրի ու կենսակերպի համադրութիւնից»,- նշում է պարբերականը։

 

1. Ծխելը

Ծխելը մեծացնում է առնւազն 14 քաղցկեղային հիւանդութիւնների, այդ թւում՝ թոքերի քաղցկեղի վտանգը, ու կտրուկ աւելացնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների հաւանականութիւնը։ Նաեւ աւելանում է կերակրափողի, կոկորդի, բերանի խոռոչի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, աղիների, արգանդի փողի ու ձւարանների քաղցկեղի ու լէյկեմիայի որոշ տեսակների վտանգը։

 

2. Ոգելից խմիչք

Ոգելից խմիչքի չարաշահումը նոյնպէս յղի է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման վտանգով։ Այդ թւում ոգելից խմիչքը սպառնում է լեարդին ու ենթաստամոքսային գեղձին։

 

3. Ճարպակալում

Աւելորդ քաշի չափազանց մեծ քանակութիւնը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի բջիջների աշխատանքի վրայ ։ Բացի դրանից, նոյնիսկ եթէ հաշւի չառնւի հէնց աւելորդ քաշի գործօնը, որպէս հիւանդութեան ռիսկի նւազմանն ուղղւած երկու կարեւորագոյն գործօն՝ գիտնականները նշում են ֆիզիկական ակտիւութեան բաւարար քանակութիւնը ու առողջ սննդակարգը։

 

4. Սխալ սննդակարգ

Հետազօտութիւնների ընթացքում ապացուցւել է, որ կարմիր մսի չափազանց շատ գործածումը բարձրացնում է աղիների քաղցկեղի զարգացման վտանգը, իսկ շատ աղի սնունդը կարող է ստամոքսի քաղցկեղ առաջացնել։

 

5. Արեւ կամ սոլեարի

Յաջորդ երկու գործօնները, ի տարբերութիւն նախորդների մեծ մասի, ուղիղ առնչութիւն չունեն առողջ կենսակերպին։ Այդ գործօններից մէկն է արեւի ուղիղ ճառագայթների ներքոյ կամ սոլեարիում չափից երկար ժամանակ անցկացնելը։ Մասնագէտները վստահեցնում են, որ ուլտրամանուշակագոյն ճառագայթման աւելորդ քանակութիւնը վտանգավոր է մաշկի համար ու կարող է քայքայել դրա ԴՆԹ-ն։

 

6. Սխալ մտածելակերպ ու կեանքի սխալ առաջնահերթութիւններ

Դրանք կարող են հանգեցնել դեպրեսիայի, իսկ դեպրեսիան կարող է սադրել ուռուցքի առաջացում։ Պարզւել է, որ դեպրեսիան բացասաբար է ազդում հորմոնների մակարդակի ու ներքին օրգանների աշխատանքի վրայ։

 

7. Ինֆեկցիաներ

Մարդու պապիլոմավիրուսի որոշ տեսակներ վտանգաւոր են համարւում քաղցկեղի առաջացման տեսակէտից։

Գիտնականները կոչ են անում հրաժարւել վնասակար սովորութիւններից, վարել ակտիւ կենսակերպ ու չընկճւել։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։