Հա

Հասարակական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 11:40

Իսրայէլում մահացել է Հոլոկոստը վերապրած աշխարհի ամենատարեց տղամարդ

Իսրայէլի Հայֆա քաղաքում 113 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, որն անցել էր «Օսւենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարի դժւարութիւնների միջով:

«alikonline.ir» - Իսրայէլի Հայֆա քաղաքում 113 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, որն անցել էր «Օսւենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարի դժւարութիւնների միջով: Գրում է «tert.am»-ը:

Իսրայէլ Կրիստալը  ծնւել է Լեհաստանում 1903-ի սեպտեմբերին: 1940-ին տեղափոխւել է Օսւենցիմ: Հոլոքոստի ժամանակ կորցրել է կնոջ ու երկու երեխային: Աւելի ուշ ամուսնացել է երկրորդ անգամ եւ 1950-ին տեղափոխւել Իսրայէլ:

Ճապոնացի Եասուտարօ Կոիդէի մահից յետոյ 2016-ին Կրիստալը ճանաչւել էր աշխարհի ամենատարեց տղամարդը:

Անցեալ տարի սեպտեմբերին տօնելով իր 113-ամեակը՝ Կրիստալը որոշել էր լրացնել 100 տարի առաջւայ բացթողումը եւ տօնել իր բար միցւան (հրէական տղայի կրօնական չափահասութեան տարիքին հասնելու մասին յուշող եզրոյթ):

Ներկայ պահին աշխարհի ամենատարեց անձը համարւում է Ճամայկայի 117-ամեայ բնակչուհի Վիոլէտ Մոս Բրաունը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։