Հա

Հասարակական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 08:00

Բրիտանուհին որոշել է «Facebook»-ի միջոցով վաճառել չափազանց աղմկոտ ամուսնուն

Բրիտանուհի Թերեզա Թերնէրը տառապում է միսոֆոնիայով՝ ձայների հանդէպ անհանդուրժողականութեամբ: Նա տանել չի կարողանում, երբ ինչ-որ մէկը բարձրաձայն ուտում է իր առջեւ: 

«alikonline.ir» - Բրիտանուհի Թերեզա Թերնէրը տառապում է միսոֆոնիայով՝ ձայների հանդէպ անհանդուրժողականութեամբ: Նա տանել չի կարողանում, երբ ինչ-որ մէկը բարձրաձայն ուտում է իր առջեւ: Գրում է «news.am»-ը:

Մի անգամ նրա ամուսին Ռոբը տեսախաղ է խաղացել, որտեղ գլխաւոր հերոսն անընդհատ ինչ-որ բան է ծամել: Թերեզային դա նեարդայնացրել է, եւ նա ամուսնուն խնդրել է դադարել խաղալ, իսկ յետոյ «Facebook»-ում ամուսնու վաճառքի մասին յայտարարութիւն է հրապարակել:

«Ես 33-ամեայ ամուսին ունեմ, որն ինձ այլեւս հարկաւոր չէ, քանի որ ազդում է նեարդերիս: Ոչինչ չեմ ուզում, անվճար կը տամ նրա հետեւից եկած առաջին իսկ մարդուն»,- գրել է կինը՝ յաւելելով, որ ամուսինը վարժեցւած է տանն ու զուգարանին:

Թերեզան աջակցութեան խօսքերի յոյս ունէր, սակայն մեկնաբանութիւններում բազմաթիւ կանայք են արձագանգել՝ ցանկանալով գնալ Ռոբին ստանալու:

«Մինչեւ հիմա ամուսինս ծիծաղում է,- պատմել է Թերեզան:- Ուրախ եմ, որ իմ յիմար արարքը զւարճացրեց նաեւ այլ մարդկանց»:

Կնոջ խօսքով՝ ուրախ է, որ իր ամուսինը հումորի լաւ զգացում ունի: Ոչ ոք չի գնացել Ռոբին տանելու, իսկ զոյգը շուտով ամուսնութեան 4-րդ տարեդարձն է նշելու:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։