Հա

Հասարակական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 08:10

Բարսելոնայում զբօսաշրջիկների հոսքից յոգնած բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում

Բարսելոնայի շուրջ 100 բնակիչ հաւաքւել են լողափում՝ իրենց բողոքը յայտնելու զբօսաշրջիկների աճող հոսքի եւ նրանց պատճառով ի յայտ եկող խնդիրների դէմ:

«alikonline.ir» - Բարսելոնայի շուրջ 100 բնակիչ հաւաքւել են լողափում՝ իրենց բողոքը յայտնելու զբօսաշրջիկների աճող հոսքի եւ նրանց պատճառով ի յայտ եկող խնդիրների դէմ: Գրում է «tert.am»-ը:

Բողոքի ակցիան անցկացւել է «վերադարձնենք լողափները բոլորին»: Ցուցարարները պնդում են, որ քաղաքում արտասահմանցի հիւրերի մեծ քանակութեամբ ներկայութիւնը յանգեցրել է անշարժ գոյքի վարձակալութեան գների թանկացմանը: Բացի այդ բնակիչները դժգոհ են որոշ զբօսաշրջիկների կատաղի պահւածքից:

Աղբիւրի հաղորդմամբ՝ Բարսելոնայում եւ զբօսաշրջիկների շրջանում ճանաչում վայելող այլ իսպանական քաղաքներում վերջերս նման ակցիաները յաճախակի են դարձել:

Ինչպէս նշւում է, Իսպանիան, որի բնակչութիւնը կազմում է 46 մլն. մարդ, 2016-ին 75.3 մլն. այցելու է ունեցել: Իսկ 2017-ի առաջին կիսամեակում զբօսաշրջիկների թիւը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճել է 12 տոկոսով: Միեւնոյն ժամանակ զբօսաշրջութիւնն ապահովում է Իսպանիայի ՀՆԱ-ի 11 տոկոսը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։