Հա

Հասարակական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 10:30

Անգելլա Մերկէլն աջակցում է փախստականների ընդունումը մեծացնելու գաղափարին

Գերմանիա Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլն աջակցում է 20 հազարից մինչեւ 40 հազար փախստական ընդունող Եւրոպական Միութեան անդամ երկրների համար քւոտաների կրկնապատկման գաղափարին: 

«alikonline.ir» - Գերմանիա Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլն աջակցում է 20 հազարից մինչեւ 40 հազար փախստական ընդունող Եւրոպական Միութեան անդամ երկրների համար քւոտաների կրկնապատկման գաղափարին: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին յայտնում է «Deutsche Welle»-ն:

Ըստ կանցլերի՝ դա այն թիւն է, որը կարող է յաղթահարել ԵՄ-ը եւ անօրինական միգրացիայի դէմ վերահսկողութիւնը ուժեղացնելու առաջին քայլերից մէկն է:

Մերկէլը նաեւ նշել է, որ Գերմանիան մտադիր է մինչեւ 2017 թւականի վերջը շուրջ 50 մլն. եւրոյով օժանդակել ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագոյն յանձնակատարին եւ Միգրացիայի միջազգային կազմակերպութեանը Լիբիայում իրականացնող գործունէութեան համար: Միջոցները տրամադրւում են, մասնաւորապէս, այն աւազակախմբերի դէմ, ովքեր անօրինական ճանապարհով Միջերկրական ծովով տեղափոխում են միգրանտներին, ինչպէս նաեւ այն գործօնների դէմ, որոնք ստիպում են միգրանտներին մեքենայով գնալ դէպի Եւրոպա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։