Հա

Հասարակական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 12:00

Գերմանիայի միգրացիոն գերատեսչութիւնը չի կարողանում յաղթահարել փախստականների հոսքը

Միգրացիայի եւ փախստականների հարցերով Գերմանիայի դաշնային գերատեսչութիւնը (BAMF) չի կատարում պարտաւորւածութիւնները, որոնք ստանձնել է երկրի ՆԳՆ-ի հետ համաձայնեցւած 2017 թւականի հանձնարարութիւնների ծրագրի շրջանակում։

«alikonline.ir» - Միգրացիայի եւ փախստականների հարցերով Գերմանիայի դաշնային գերատեսչութիւնը (BAMF) չի կատարում պարտաւորւածութիւնները, որոնք ստանձնել է երկրի ՆԳՆ-ի հետ համաձայնեցւած 2017 թւականի հանձնարարութիւնների ծրագրի շրջանակում։ Գրում է «news.am»-ը:

Այսպէս, ապաստան տրամադրելու խնդրանքով դիմումների թիւը, որոնք տրւել են նաեւ 2016 թւականի վերջին, մինչեւ այս տարւայ յունիս պէտք է կրճատւեր՝ հասնելով 79 հազարի։ Սակայն յունիսի վերջի դրութեամբ նման դիմումները, որոնց շուրջ դեռ համապատասխան որոշումներ չեն կայացրել, գերազանցել է 97 հազարը։ Յուլիսին այդ թիւը հասել է 81 հազարի, սակայն դա դեռ անհրաժեշտ սահմանը չէ։

Ստանձնած պարտաւորւածութիւնները չի յաջողւել կատարել նաեւ դիմումների քննարկման ժամկէտների հետ կապւած։ BAMF-ում նախատեսում էին, որ 2017 թւականին դրանց քննարկման ժամկէտը միջինում կը կրճատւի 6 ամսից մի փոքր քիչ ժամանակահատւածով։ Սակայն յունիսի վերջին գերատեսչութիւնը մէկ դիմումը քննարկելու վրայ շուրջ 11 ամիս է ծախսել։ 2017 թւականի յունւարի մէկից յետոյ տրւած դիմումների գործերը համեմատաբար աւելի լաւ են ընթանում։ Դրանք պէտք է քննարկեին առաւելագոյնը 3 ամսում, սակայն  քննարկւել են 1․7 ամսում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։