Հա

Հասարակական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 14:40

Ս. Թադէի վանքի ուխտագնացութիւնը՝ «Press TV»-ի եթերում

Իրանական «Press TV»-ն այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 20:00-ին եթեր է հեռարձակելու Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան մասին պատմող ռեպորտաժ:

«alikonline.ir» - Ս. Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը մշտապէս գրաւել է զանգւածային լրտւամիջոցների ուշադրութիւնը: Այն յատկապէս հետաքրքրել է այն լրագրողներին եւ հետազօտողներին, որոնք ցանկացել են ուսումնասիրել ու լուսաբանել իրանահայութեան պատմութիւնը, առօրեան եւ սովորոյթները:

Բացառութիւն չէր նաեւ Ս. Թադէի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը, որը կայացաւ ս. թ. յուլիսի 27-29-ը:

Իրանական «Press TV»-ի նկարահանող խումբն այդ օրերին եղել է վանքի տարածքում:

63-րդ ուխտագնացութեան կապակցութեամբ, նրանց պատրաստած ռեպորտաժը եթեր է հեռարձակւելու «Press TV»-ի այսօրւայ եթերում՝ ժամը 20:00-ին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։