Հա

Հասարակական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 11:40

Աշխարհի ամենահարուստ բնակիչ Բիլ Գէյթսը գրանցւել է «Instagram»-ում

Հեղինակաւոր «Forbes» հանդէսի վարկածով աշխարհում ամենահարուստ մարդը համարւող Բիլ Գէյթսը գրանցւել է «Instagram» սոցկայքում: 

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Forbes» հանդէսի վարկածով աշխարհում ամենահարուստ մարդը համարւող Բիլ Գէյթսը գրանցւել է «Instagram» սոցկայքում: Գրում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ ամերիկացի գործարարն ու բարերարը մտադիր է իր էջում  պատմել իր նախասիրութիւնների, հետաքրքրութիւնների, ինչպէս նաեւ բարեգործական աշխատանքների մասին:

61-ամեայ միլիարդերն արդէն հրապարակել է առաջին ինստագրամեան լուսանկարները, որոնք արւել են Տանզանիա ուղեւորութեան ժամանակ: Ներկայումս Գէյթսի էջին հետեւում է 97 հազար մարդ:

Յաւելենք, որ «Microsoft» տեխնոլոգիական ընկերութեան համահիմնադիր եւ նախկին գործադիր տնօրէն Բիլ Գէյթսը «Forbes»-ի վարկածով ունի 89.5 մլրդ. դոլար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։