Հա

Հասարակական

13/08/2017

Հետազօտութիւն. «Ընտանի կենդանիները չեն ամրապնդում երեխաների առողջութիւնը»

Գիտնականները բազմիցս են հաղորդել երեխաների համար ընտանի կենդանիների օգտակարութեան մասին:

«alikonline.ir» - Գիտնականները բազմիցս են հաղորդել երեխաների համար ընտանի կենդանիների օգտակարութեան մասին: Ալբերտայի համալսարանի մասնագէտների անցկացրած հետազօտութեան համաձայն՝ տանն ընտանի կենդանիների առկայութիւնը նւազեցնում է երեխաների մօտ ալերգիաների եւ ճարպակալման վտանգը: Գրում է «news.am»-ը:

Սակայն «RAND» կորպորացիայից հետազօտողներն ընտանի կենդանիների առկայութեան ու երեխաների ամուր առողջութեան միջեւ նշանակալի կապ չեն գտել:

Մասնագէտները վերլուծել են 5200 երեխաների տւեալներ: Նրանցից 2200-ի ընտանիքում շուն կամ կատու է եղել, միւսները մեծացել են առանց կենդանիների ներկայութեան: Գիտնականները նախ յայտնաբերել են, որ ընտանի կենդանիների հարեւանութեամբ մեծացած երեխաների առողջութիւնն աւելի ամուր է:

Յետոյ, սակայն, հետազօտողները հաշւի են առել աւելի քան 100 այլ գործօն, որոնք կարող են ազդել այս արդիւնքների վրայ, եւ կապը վերացել է: Արդիւնքում մասնագէտները նշանակալի ապացոյց չեն գտել, որ ընտանի կենդանիները դրական են ազդում երեխաների առողջութեան վրայ:

Յարակից լուրեր

  • Ծիրան ուտելու եօթ պատճառ
    Ծիրան ուտելու եօթ պատճառ

    Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը յայտնի է նաեւ որպէս ռետինոլ։ Այն ճարպալոյծ է իր միւս առաւելութիւններից բացի օգնում է պահպանել տեսողութիւնը։

  • Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար
    Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար

    Փողկապը տղամարդկանց առողջութեան համար վտանգաւոր է ճանաչւել։ «Science Alert» պարբերականը, վկայակոչելով Շլեզւիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիւանդանոցի մասնագէտների հետազօտութիւնը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթւածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։ 

  • Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել
    Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել

    Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: 

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։