Հա

Հասարակական

Կիրակի, 20 Օգոստոսի 2017 08:20

Ստիւէն Հոքինգը բրիտանացի պատգամաւորներին մեղադրել է երկրի առողջապահութեանը վնաս հասցնելու համար

Բրիտանացի յայտնի գիտնական Ստիւէն Հոքինգը Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներին մեղադրել է երկրի առողջապահութեան համակարգին վնաս հասցնելու մէջ: 

«alikonline.ir» - Բրիտանացի յայտնի գիտնական Ստիւէն Հոքինգը Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներին մեղադրել է երկրի առողջապահութեան համակարգին վնաս հասցնելու մէջ: Գրում է «tert.am»-ը:

Ֆիզիկոսը յստակ անուններ չի մատնանշել, սակայն պահպանողականներին մեղադրել է ֆինանսաւորման կրճատման, մասնաւորեցման, հիւանդանոցների անձնակազմի աշխատավարձերի եւ սոցվճարների կրճատման համար:

Գիտնականն ընդգծել է, որ բրիտանական առողջապահական համակարգը ճիշտ ուղղութեամբ չի շարժւում՝ ձգտելով շահոյթ ստանալ եւ նմանւել ամերիկեանին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։