Հա

Հասարակական

21/08/2017

Մահացել է հոլիվուդեան դերասան եւ սցենարիստ Ջերի Լիւիսը

Հոլիվուդեան դերասան, կատակերգու եւ սցենարիստ Ջերի Լիւիսը մահացել է 91 տարեկան հասակում:

«alikonline.ir» - Հոլիվուդեան դերասան, կատակերգու եւ սցենարիստ Ջերի Լիւիսը մահացել է 91 տարեկան հասակում: Գրում է «tert.am»-ը:

Դերասանը սրտի մի շարք վիրահատութիւնների է ենթարկւել, ինչպէս նաեւ շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակներում է վիրահատւել:

Ջերի Լիւիսին մեծ ճանաչում է բերել դերասան եւ ջազ կատարող Դին Մարտինի հետ համատեղ աշխատանքը: Լիւիսն առաջին հերթին յայտնի է իր երգիծական համարներով, որոնցով ելոյթ է ունեցել հեռուստատեսութեամբ, ինչպէս նաեւ ֆիլմերի համար գրւած հումորային սցենարներով: Այդ ֆիլմերի շարքին է պատկանում «Ցնդած պրոֆեսորը» մելոդրաման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։