Print this page
22/08/2017

Օլիւէր Սթոունը կը գլխաւորի Ասիայի խոշորագոյն կինոփառատօնի ժիւրին

Ամերիկացի ռեժիսոր Օլիէր Սթոունը կը գլխաւորի Կորէայի Պուսանի միջազգային կինոփառատօնը, որը համարւում է Ասիայի խոշորագոյն կինոփառատօնը:

«alikonline.ir» - Ամերիկացի ռեժիսոր Օլիէր Սթոունը կը գլխաւորի Կորէայի Պուսանի միջազգային կինոփառատօնը, որը համարւում է Ասիայի խոշորագոյն կինոփառատօնը: Ըստ «tert.am»-ի այս մասին յայտնում է «Variety»-ն:

Աղբիւրի հաղորդմամբ՝ Սթոունի հետ ժիւրիի կազմում կը լինեն իրանցի ռեժիսոր Բախման Գոբադին, ֆրանսիացի օպերատոր Անէս Գոդարը, ֆիլիպինցի ռեժիսոր Լաւ Դիասը եւ հարաւկորէացի ռեժիսոր Չան Սոն Ուն:

Յայտնի է, որ Սթոունը բազմիցս քննադական ելոյթներ է ունեցել կառավարութիւնների, ինչպէս նաեւ ագահութեան դէմ, ինչը համապատասխանում է Պուսանի փառատօնի դիրքորոշմանը:

Նշւում է, որ կինփոառատօնը կանցկացւի հոկտեմբերի 12-21-ը:

Յարակից լուրեր