Հա

Հասարակական

Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 08:20

Կեանքի 7 կանոն եւ խորհուրդ՝ 105 տարի ապրած ճապոնացի բժշկից

Ճապոնացի բժիշկ Հինոհարա Սիգեակին մահից ամիսներ առաջ անգամ շարունակել բուժել հիւանդներին եւ աշխատել է օրական 18 ժամ: 

«alikonline.ir» - Ճապոնացի բժիշկ Հինոհարա Սիգեակին մահից ամիսներ առաջ անգամ շարունակել բուժել հիւանդներին եւ աշխատել է օրական 18 ժամ: Նա մահացել է 2017-ի յուլիսի 18-ին՝ 105 տարեկանում:

Այս մասին գրում է «tert.am»-ը ներկայացնելով ճապոնացի բժշկի կեանքի սկզբունքներն ու խորհուրդները երկարակեցութեան համար:

1. Կարեւորը կեանքում շրջակայ միջավայրում արւած ներդրումն է: Կարեւոր է օրն սկսել ստեղծագործելու ցանկութեամբ: Չէ որ ամէն մի վայրկեանը հնարաւորութիւն է այլ մարդկանց համար լաւ բան անելու:

2. Աւելի քիչ մտահոգւէք քնի եւ սննդի խիստ ռեժիմով եւ աւելի շատ զւարճացէք: Երբ երեխայ էինք մոռանում էինք ուտելու եւ քնելու մասին:

3. Մի դադարէք աշխատել, գոնէ մինչեւ 70 տարեկանը:

4. Եթէ ցանկանում էք երկար ապրել, աւելորդ քաշ մի հաւաքէք: Ես նախաճաշին նարնջի հիւթ եմ ըմպում մէկ ճաշի գդալ ձիթաիւղի հետ: Դա ամրացնում է անոթները: Ճաշին կաթ եւ թխւածքաբլիթ, իսկ ընթրիքին՝ բանջարեղէն, մի փոքր բրինձ եւ ձուկ: Շաբաթական երկու անգամ 100 գրամ միս: Յաճախ ես չափազանց զբաղւած եմ լինում, որպէսզի քաղց զգամ:

5. Երբեք կուրօրէն մի հաւատացէք նրան, ինչ ասում են բժիշկները: Երբեմն բժիշկները հիւանդներին մի բան են խորհուրդ տալիս, որն իրենք երբեք չէին անի: Բուժում սկսելուց առաջ շատ կարեւոր է գտնել ձեր մասնագէտին, ում դուք կը վստահէք ամբողջութեամբ:

6.  Մի կենտրոնացէք ցաւի վրայ, մի խորացրէք այն: Միակ բանը, որ կարող է շեղել մեր ուշադրութիւնը ցաւից, հաճոյքն է: Մի զրկէք ձեզ դրանից:

7. Միշտ բարձրացէք աստիճաններով: Պէտք է ցանկացած հնարաւորութիւն օգտագործել մկանները մարզելու համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։