Հա

Հասարակական

Կիրակի, 27 Օգոստոսի 2017 11:20

«Ոսկէ արիւնով» մարդ. աւստրալացին 2 մլն. երեխայի կեանք է փրկել իր հազւադէպ արեան միջոցով

Ջէյմզի արեան մէջ յատուկ հակամարմիններ են յայտնաբերւել, որոնց հիման վրայ սկսել են իմունոգլոբուլինի պատւաստանիւթ պատրաստել: Հակամարմինների առաջացումը տղամարդու արեան մեջ բացատրւում է փոխպատւաստմամբ, որը նրան արւել է դեռահասութեան ժամանակ:

«alikonline.ir» - Տասնամեակներ առաջ աւստրալացի Ջէյմզ Հարիսոնը մահամերձ է եղել. կրծքավանդակի հատւածում վիրահատութիւնը տեւել է աւելի քան 10 ժամ: Վիրաբոյժները բազմաթիւ կարեր են դրել եւ մօտ 13 լիտր արիւն փոխներարկել նրան։ Ամէն ինչ բարեյաջող է աւարտւել, եւ երբ երիտասարդը դուրս է գրւել հիւանդանոցից, նա յստակ որոշել է, որ արեան մշտական դոնոր կը դառնայ, որպէսզի օգնի մարդկանց այնպէս, ինչպէս ժամանակին իրեն են օգնել: Այդ ժամանակ Ջէյմզը չի իմացել՝ որքան արժէքաւոր դոնոր կը դառնայ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Big Picture»-ը գրում է, որ չափահաս դառնալուն պէս Հարիսոնը սկսել է պարբերաբար արիւն եւ պլազմա յանձնել: Տղամարդու խօսքով՝ վիրահատութիւնից յետոյ ինքն անընդհատ սպասել է դոնոր դառնալու հնարաւորութեանը: Շուտով նրան զրոյցի համար կանչել են տեղական հիւանդանոց: Այնտեղ Ջէյմցին պատմել են, որ նրա արեան մէջ մեծ քանակութեամբ հակամարմիններ են պարունակւում, որոնք կենսական կարեւորութիւն ունեն այն երեխաների գոյատեւման համար, որոնց արեան ռեզուս գործօնը տարբերւում է նրանց մայրերի ռեզուս գործօնից:

Ջէյմզի արեան մէջ յատուկ հակամարմիններ են յայտնաբերւել, որոնց հիման վրայ սկսել են իմունոգլոբուլինի պատւաստանիւթ պատրաստել: Հակամարմինների առաջացումը տղամարդու արեան մեջ բացատրւում է փոխպատւաստմամբ, որը նրան արւել է դեռահասութեան ժամանակ:

Այսպէս, դոնորութիւնը դարձել է Ջէյմզ Հարիսոնի ամբողջ կեանքի գործը: Նրա պլազման այնքան արժէքաւոր է, որ Աւստրալիայի կառավարութիւնն ապահովագրել է նրա կեանքը մէկ միլիոն դոլարով:

Այժմ Ջէյմզը 80 տարեկան է: Նա պլազմա է յանձնում միջինը երեք շաբաթը մէկ: 2011 թւականի մայիսին նա պլազմա է յանձնել հազարերորդ անգամ, ինչը գրանցւել է Գինէսի ռեկորդների գրքում:

Մօտաւոր հաշւարկների համաձայն՝ Ջէյմզն օգնել է փրկել 2 միլիոն դեռ չծնւած երեխայի կեանք, այդ թւում՝ իր դստեր կեանքը:

Յայտնի է, որ Աւստրալիայի օրէնքներն արգելում են դոնոր լինել այս տարիքում, սակայն այժմ բժիշկներն այլընտրանքային մեթոդներ են գտել օրէնքը շրջանցելու համար:

Յատկանշական է, որ մինչեւ 2015 թւականն Աւստրալիայի բոլոր հակառեզուսային դեղորայքները պատրաստւել են Ջէյմզ Հարիսոնի արիւնից:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։