Հա

Հասարակական

30/08/2017 - 11:30

Տեխասում «Հարւի» փոթորկի զոհերի թիւը հասել է 30-ի, Հիւսթոնում պարետային ժամ է յայտարարւել

Ամերիկեան Տեխաս նահանգին պատուհասած «Հարւի» փոթորկի զոհերի թիւը հասել է առնւազն 30-ի, իրենց տներից տարհանւել են հազարաւոր քաղաքացիներ:

«alikonline.ir» - Ամերիկեան Տեխաս նահանգին պատուհասած «Հարւի» փոթորկի զոհերի թիւը հասել է առնւազն 30-ի, իրենց տներից տարհանւել են հազարաւոր քաղաքացիներ: Գրում է «tert.am»-ը:

Նշւում է, որ զոհերի թիւը կարող է աւելանալ փոթորկից տուժած բոլոր շրջանները մանրակրկիտ ուսումնասիրելուց յետոյ:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգին պատուհասած «Հարւի» փոթորկի պատճառով ամբողջութեամբ հեղեղւել է Հիւսթոն քաղաքը:

Հիւսթոնի իշխանութիւնները պարետային ժամ են յայտարարել ջրհեղեղի հետ կապւած, այն կը գործի այնքան, մինչեւ դրա կարիքն այլեւս չլինի, նշել են տեղի ոստիկանութեան ներկայացուցիչները:

«Հարւի»-ն դարձել է ԱՄՆ-ի տարածքում վերջին 12 տարւայ ընթացքում ամենահզօր փոթորիկը՝ 2005 թւականին գրանցւած «Կատրին» փոթորկից յետոյ: «Հարւի»-ի հզօրութիւնը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։