Հա

Հասարակական

Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 12:10

Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում

Այս օրերում, սուրճի սիրահարներին կարելի է գտնել քաղաքի «Գոֆթեգու» զբօսայգու ցուցահանդէսային սրահում, որտեղ ընթանում է «Իրանի միջազգային սուրճի տօնավաճառ»-ը. տօնավաճառ, որի օդը լցւած է եփած սուրճի անուշ ու թարմ բուրմունքով:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Մեր առօրեայ կենցաղն ու կեանքն անհնար է պատկերացնել առանց սուրճի: Աշխատավայրում, թէ տանը, մէկ երկու գաւաթն անհրաժեշտ է էներգիայով եւ թարմութեամբ պարուրւելու եւ վերալիցքաւորւելու համար:

Այս օրերում, սուրճի սիրահարներին կարելի է գտնել քաղաքի «Գոֆթեգու» զբօսայգու ցուցահանդէսային սրահում, որտեղ ընթանում է «Իրանի միջազգային սուրճի տօնավաճառ»-ը. տօնավաճառ, որի օդը լցւած է եփած սուրճի անուշ ու թարմ բուրմունքով: Սուրճի սիրահարները, այն համարում են տարւայ գլխաւոր իրադարձութիւններից մէկը, որին մասնակցում են սուրճի արդիւնաբերութեան առաջատար արտադրողները եւ մատակարարները:

Տօնավաճառի շրջանակներում կազմակերպւում է դասընթացներ սրճարանների ասպարէզում աշխատողների համար, նաեւ անցկացւում է «Լաթէ արւեստ»-ի մրցոյթներ, «workshop», եւ այլ հետաքրքիր միջոցառումներ:

Այստեղ մասնակցում են ոլորտի առաջատար ընկերութիւնները, որոնց միանում են նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ում արտադրանքն արդէն որոշակի տեղ է գրաւում երկրի շուկայում:

Այս առիթով, զրոյց ունեցանք տօնավաճառի կազմակերպիչ յանձնախմբի անդամ Արին Խաչատրեանի հետ: Նա զբաղւում է սուրճի ներմուծմամբ եւ վաճառքով: Արինը Իրանի «Ջազւէ» սուրճի մրցոյթի յաղթողն է:

Արինը մեր այն հարցին, թէ որ՞ն է տօնավաճառի կազմակերպման նպատակը պատասխանեց. «Տօնավաճառը բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում հանգամանօրէն ցուցադրել Իրանում արտադրւող, եւ ներմուծւող սուրճերի ողջ տեսականին, այստեղ կարելի է առաւել լիարժէք ուսումնասիրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատւութիւն Իրանում եւ ողջ տարածաշրջանում գործող ապրանքանիշերի մասին: Տօնավաճառում ցուցադրւում է Իրանի սուրճի արդիւնաբերութեան տնտեսական ներուժը: Այն նպատակ ունի հասարակութեան աւելի լայն խաւերին ծանօթացնել սուրճի հետ»:

Արինի գնահատմամբ. «Տօնավաճառը կազմակերպւած է բարձր մակարտակով, որտեղ կարելի է ստանալ տեղեկատւութիւններ ու կանխատեսումներ շուկայի զարգացման մասին, գտնել շահաւէտ գործընկերներ»:

Դէ ինչ, սուրճի սիրահարներ այնստեղ ձեզ սպասւում է սրճի բուրմունքով իւրայատուկ անակնկալ: Տօնավաճառը շարկունակւելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։