Հա

Հասարակական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 09:10

Լեգենդ, որը կեանքեր է փրկել միայն մէկ ձեռքով. թուրքական պարբերականն անդրադարձել է ստամբուլահայ յայտնի բժիշկ Յակոբ Կոթողեանին

Թուրքական «Սեոզջու» պարբերականն անդրադարձել է ստամբուլահայ յայտնի բժիշկ Յակոբ Կոթողեանին, որը Թուրքիայում յայտնի է «Անթեւ Յակոբ» անւամբ: 

«alikonline.ir» - Թուրքական «Սեոզջու» պարբերականն անդրադարձել է ստամբուլահայ յայտնի բժիշկ Յակոբ Կոթողեանին, որը Թուրքիայում յայտնի է «Անթեւ Յակոբ» անւամբ: Գրում է «tert.am»-ը:

Պարբերականի սիւնակագիրներից Ուղուր Դիւնդարը Կոթողեանին անւանել է «իսկական լեգենդ» եւ թուրք ընթերցողին ներկայացրել նրա կեանքի պատմութիւնը:

Արեւմտեան Հայաստանի գաւառներից 1938 թ.-ին Ստամբուլ գաղթած հայ ընտանիքի զաւակ Յակոբը ծնւել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում՝ Ջերահփաշա հիւանդանոցում:

Գիւղից Ստամբուլ տեղափոխւած աղքատիկ ընտանիքի տղան ստիպւած է եղել մանուկ հասակից աշխատել եւ տեղաւորւել է հայ արծաթագործների խանութներից մէկում: Հէնց ծանր աշխատանքի ընթացքում է, որ սարսափելի միջադէպի ժամանակ Յակոբը կորցրել է ձեռքը: 

Վերակենդանացման բաժնում յայտնւած «Անթեւ Յակոբ»-ի ընտանիքին բժիշկները յոյս ներշնչել չեն շտապել, ասել են՝ կը մեռնի:

Սակայն այդ օրը Յակոբ Կոթողեանը կարծես վերածնւել է՝ կրկին Սամաթիայի Ջերահփաշա հիւանդանոցում:

Հաշմանդամութեան պատճառով հասակակիցների խղճահարութեամբ լի հայացքներից խուսափելու համար մէկ տարի շարունակ դպրոց գնալ չցանկացած Յակոբն աւելի ուշ հասկացել է, որ լաւ մասնագիտութիւն ձեռք բերելու միակ ուղին սովորելն է:

1957թ.-ին Ստամբուլի համալսարանի բժշկութեան ֆակուլտետ ընդունւած Յակոբն աւելի ուշ աշխատանքի է անցել նոյն Ջերահփաշա հիւանդանոցում:

«Այստեղ երկու անգամ փրկել են ինձ: Հիմա փրկելու հերթն իմն է»,- ասել է հայազգի բժիշկը, ում անունը յայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլեւ դրա սահմաններից դուրս:

Բազմաթիւ գիտական յօդւածների հեղինակ, միջազգային կոնֆերանսների մասնակից, պրոֆեսոր, դասախօս եւ վաստակաւոր բժիշկ Յակոբ Կոթողեանը բազմաթիւ կեանքեր է փրկել միայն մէկ՝ ձախ ձեռքով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։