Հա

Հասարակական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 11:10

Մոսուլից եզդի ուսանողը դարձել է «Աւրորա»-ի նոր կրթաթոշակի առաջին ստացողը

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն յայտնում է եզդի աշակերտների համար ամենամեայ նոր կրթաթոշակի հաստատման մասին, որն ստեղծւել է մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ, ազգութեամբ եզդի Լամիեա Հաջի Բաշարի հետ համագործակցութեամբ։

Սա 7 միլիոն դոլար բիւջէ ունեցող Երախտագիտութեան կրթաթոշակների ծրագրի յաւելումն է, որը հիմնւել է՝ ի երախտագիտութեան այն երկրների ժողովուրդներին, որոնք աւելի քան մէկ դար առաջ սնունդ եւ ապաստան են տրամադրել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով տեղահանւածներին։

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն յայտնում է եզդի աշակերտների համար ամենամեայ նոր կրթաթոշակի հաստատման մասին, որն ստեղծւել է մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ, ազգութեամբ եզդի Լամիեա Հաջի Բաշարի հետ համագործակցութեամբ։

Սա 7 միլիոն դոլար բիւջէ ունեցող Երախտագիտութեան կրթաթոշակների ծրագրի յաւելումն է, որը հիմնւել է՝ ի երախտագիտութեան այն երկրների ժողովուրդներին, որոնք աւելի քան մէկ դար առաջ սնունդ եւ ապաստան են տրամադրել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով տեղահանւածներին։ Այս մասին ըստ «Արցախպրես»-ի յայտնում է «auroraprize.com»-ը։

Լամիեա Հաջի Բաշարի անւան առաջին կրթաթոշակառուն 18-ամեայ Այիդո Խիրո Օմարն է Իրաքի Մոսուլ քաղաքից՝ մի քաղաք, որը 2014 թւականից ի վեր խոշտանգւում է չդադարող բռնութիւնից։ Այիդոն ընտրւել է ոչ միայն իր ցուցաբերած բացառիկ առաջադիմութեան, այլեւ Իրաքում կրթութեան հնարաւորութիւնից զրկւած որբերի համար կրթական հնարաւորութիւններ ստեղծելու համարձակ նախաձեռնութեան համար։

Լամիեա Հաջի Բաշարի անւան կրթաթոշակն ամէն տարի տրւելու է ի նշան ԴԱԷՇ-ի սանձազերծած սեռական ստրկութեան դէմ Լամիեայի 2014 թւականի մղած պայքարի։ Բազմաթիւ անյաջող փորձերից յետոյ Լամիեային 2016 թւականին վերջապէս յաջողւեց փախչել ստրկութիւնից, սակայն դէմ առնելով ականի՝ դաժան պայթիւնից ստացել է բազմաթիւ վնասւածքներ։ Ներկայումս Լամիեան շարունակում է նւիրումով ծառայել իր գործին եւ աշխատում է Գերմանիայում իբրեւ հանրային իրաւապաշտպան՝ բարձրացնելով եզդիների կրած տառապանքների մասին իրազեկութիւնն աշխարհում։

«Լամիեան բոլորիս համար է օրինակելի գործիչ, յատկապէս երիտասարդների, որոնք աշխարհի տարբեր կողմերում պայքարում են յանուն սոցիալական արդարութեան։ Նա փայլուն օրինակն է այն ազնւութեան ու նւիրումի, որոնք «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ջանք չի խնայում ճանաչման արժանացնելու եւ դրանցով երիտասարդ առաջնորդներին ոգեշնչելու համար»,- ասել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան եւ «UWC Dilijan» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը։ «Եւ երբ «UWC Dilijan» դպրոցը ձգտում է ամբողջ աշխարհից մէկտեղ հաւաքել նպատակասլաց երիտասարդ առաջնորդների, Լամիեա Հաջի Բաշարի անւան կրթաթոշակը յիշեցնում է մեր աշակերտներին, որ կրթութիւնը կարող է խաղաղութեան ուժ ունենալ»,- նշել է Վարդանեանը։

«Մեր համայնքի երիտասարդների համար այս կրթաթոշակը անկրկնելի հնարաւորութիւն է, եւ ես երախտապարտ եմ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեանը տառապած եւ ծանրագոյն խոչընդոտներ յաղթահարած աշակերտների առջեւ վերափոխիչ նշանակութիւն ունեցող համաշխարհային կրթութեան դուռը բաց անելու համար»,- ասել է Լամիեա Հաջի Բաշարը։

Հայաստանի «UWC Dilijan» միջազգային դպրոցում, որն աշակերտներ ունի 82 երկրից, Այիդոն կուսանի Միջազգային բակալաւրիատի երկամեայ ծրագրով՝ ստանալով լիարժէք կրթաթոշակ, որը ներառում է կրթութեան, կեցութեան եւ մնացեալ ծախսերը։ «Եռանդ ու իդէալիզմ պահանջող փորձառական կրթական ծրագրի շնորհիւ Այիդոյին ձեռք կբերի այնպիսի մի հարթակ, որով կը կարողանայ ինչպէս իրազեկել իր դասընկերներին եզդիական մշակոյթի մասին, հաւատացած լինելով, որ երկրի հարուստ պատմութիւնը չի մոռացւի, այնպէս էլ երախտագիտութիւնն ի գործ դնել, որպէսզի իր երազանքները վերածւեն իրաքցի որբերի համար իրականութեան»,- ասել է «UWC Dilijan» դպրոցի տնօրէն Դենիս Դէյւիդսոնը։

Այիդոն կը միանայ 2017 թւականի Երախտագիտութեան կրթաթոշակների ծրագրի միւս 10 կրթաթոշակառուներին, որոնցից իւրաքանչիւրն ընտրւել է իր մտաւոր ներուժի եւ հանրային ընդգրկւածութեան համար։ Այս 11 աշակերտները Սիրիայից են, Լիբանանից, Լիբանանի պաղեստինեան ճամբարներից, Պաղեստինից, Իսրայէլից, Յորդանանից, Յունաստանից, Եգիպտոսից, Եթովպիայից եւ Իրաքից։ Նրանցից ամէն մէկն առանձին կա՛մ փախստական է, կա՛մ տեղահանւած անձ, ապրելիս է եղել կա՛մ ծայրայեղ աղքատութեան պայմաններում, կա՛մ առանց ծնողի ու խնամակալի։ Աշակերտներն իրենց դասերը կսկսեն սեպտեմբերին՝ աշխարհի 17 «UWC» քոլեջներից որեւէ մէկում։

Երախտագիտութեան կրթաթոշակների ծրագիրը Մերձաւոր Արեւելքի հիմնադրամի եւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի գործողութեան ընթացքում հակամարտութիւններից, տեղահանութիւններից եւ աղքատութիւնից տուժած երկրներից 100 պատանիների յատկացւելու է կրթաթոշակ, որի օժանդակութեամբ նրանք հնարաւորութիւն կստանան ուսանելու «Միաւորւած աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային ցանցի՝ չորս մայրցամաքներով տարաբաշխւած 17 քոլեջներից մէկում։ Մինչ օրս, Երախտագիտութեան կրթաթոշակային ծրագրի աջակցութեամբ «UWC» քոլեջների ցանցում իրենց ուսումնառութիւնն են սկսել 21 ուսանողներ։

Յարակից Հրապարակումներ

  • Իրանը հայ 15 ուսանողի կրթաթոշակ է տրամադրել՝ Իրանում սովորելու համար
    Իրանը հայ 15 ուսանողի կրթաթոշակ է տրամադրել՝ Իրանում սովորելու համար

    Իրանը հայաստանցի 5 դասախօսի եւ 15 ուսանողի կրթաթոշակ է տրամադրել՝ բնական գիտութիւնների ուղղութեամբ Իրանում աշխատելու եւ սովորելու համար: Այս մասին յուլիսի 7-ին ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում յայտնել է ԻԻՀ գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին՝ երկու երկրների կրթութեան նախարարների միջեւ փոխմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ։

  • Ուսանողները ՀՀ կառավարութեանն ամենավատ աշխատանքի համար գաւաթ յանձնեցին
    Ուսանողները ՀՀ կառավարութեանն ամենավատ աշխատանքի համար գաւաթ յանձնեցին

    Նոյեմբերի 14-ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամների նախաձեռած Stop-ի երթը մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կենտրոնական մասնաշէնքի առջեւից: Երթի նախօրէին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամները յայտարարեցին, որ իրենք փորձում են վերացնել արմատացած աւանդոյթը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։