Հա

Հասարակական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 10:20

Լոս Անջելէսի շրջանում բնական հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է յայտարարւել

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լոս Անջելէսի շրջանում արտակարգ իրավիճակ է յայտարարել նոյնանուն քաղաքից հիւսիս անտառային հրդեհների պատճառով:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լոս Անջելէսի շրջանում արտակարգ իրավիճակ է յայտարարել նոյնանուն քաղաքից հիւսիս անտառային հրդեհների պատճառով: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աւելի վաղ «Reuters» յայտնել էր, որ անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է 3,5 հազար հեկտարի: Իշխանութիւնները տարհանել են 700 տների բնակիչներին:

«Քանի որ սեպտեմբերի 1-ին Լոս Անջելէսի շրջանում սկսւած հրդեհը սրընթաց տարածւում էր հազարաւոր ակրերով ու դեռեւս շարունակւում է, քանի որ կրակը սպառնում է հազարաւոր տների ու այլ կառոյցների եւ յանգեցրել է քաղաքացիների տարհանմանը…ես Լոս Անջելէսի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ եմ յայտարարում»,- նշւած է նահանգապետի կայքում հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

Նա նշել է, որ հրդեհի հետեւանքով փակւել են աւտոմայրուղիները եւ տեղական ճանապարհները, իսկ եղանակային պայմանները եւ բարձր ջերմաստիճանը մեծացնում են կրակի հետագայ տարածման հաւանականութիւնը:

Կրակի մարմանը մասնակցում են հազարից աւելի հրշէջներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։