Հա

Հասարակական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 12:20

Տեխասի նահանգապետը «Հարւի» փոթորկից վնասը գնահատել է 150-180 մլրդ դոլար

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը յայտարարել է, որ «Հարւի» փոթորկի հետեւանքների վերացման համար կը պահանջւի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար: Այսպիսով, «Հարւի»-ն ամենաաւերիչ տարերային աղէտն է ԱՄՆ-ում:

«alikonline.ir» - Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը յայտարարել է, որ «Հարւի» փոթորկի հետեւանքների վերացման համար կը պահանջւի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար: Այսպիսով, «Հարւի»-ն ամենաաւերիչ տարերային աղէտն է ԱՄՆ-ում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Հարւի»-ն նոյնիսկ աւելի մեծ վնաս է պատճառել, քան «Կատրինա» փոթորկը, որը 2005 թւականին աւերեց Նոր Օռլեանը, ասել է նահանգապետը «Fox News»-ին տւած հարցազրոյցում: Վաշինգտոնի պաշտօնական գնահատումների համաձայն, «Կատրինա»-ն ԱՄՆ-ի տնտեսութեան վրայ նստել է 125 մլրդ դոլար:

Մինչդեռ, ինչպէս նշում է «BBC»-ն, Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալութեան ղեկավար Բրոք Լոնգը նախազգուշացրել է, որ ջրհեղեղից տուժած շրջանները չպէտք է ակնկալեն, որ Վաշինգտոնը կը վճարի իրենց հաշիւները: «Հարւի» փոթորիկը պէտք է ահազանգ դառնայ տեղի պաշտօնեաների համար, պնդում է Լոնգը: Չնայած այն բանին, որ ջուրը դեռեւս վերջնականապէս չի քաշւել, Տեխասում եւ Լուիզիանայում արդէն սկսւել են վերականգնողական աշխատանքները:

«Հարւի» փոթորկի հետեւանքով զոհւել է առնւազն 47 մարդ, եւս երկու տասնեակ բնակիչներ անյայտ կորած են համարւում: Աւելի քան 1 մլն բնակիչներ հարկադրած են եղել լքել իրենց տները, ամբողջովին աւերւել են առնւազն 43 հազար ամերիկացիների տներ: ԱՄՆ-ի կառավարութիւնն արդէն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար: Վերլուծաբանների գնահատումների համաձայն, «Հարւի» փոթորկը՝ 190 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը) վնասով, կարող է ամենաաւերիչը դեռնալ ԱՄՆ-ի պատմութեան մէջ: Հիւսթոնը եւ նրա արւարձանները, որոնց պատուհասել է «Հարւի» փոթորիկը, տալիս են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում երկրի բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։