Հա

Հասարակական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 12:50

Ինչպէ՞ս պահպանել առողջութիւնը նստակեաց աշխատանքի դէպքում

Նստակեաց կենսակերպի վտանգաւոր հետեւանքների մասին քիչ չի խօսւել: Ամբողջ օրը նստած անցկացնող մարդիկ առաւել յաճախ են բախւում սրտանօթային, քաղցկեղային եւ մի շարք այլ հիւանդութիւնների, քան շարժուն կենսակերպ վարող մարդիկ: 

«alikonline.ir» - Նստակեաց կենսակերպի վտանգաւոր հետեւանքների մասին քիչ չի խօսւել: Ամբողջ օրը նստած անցկացնող մարդիկ առաւել յաճախ են բախւում սրտանօթային, քաղցկեղային եւ մի շարք այլ հիւանդութիւնների, քան շարժուն կենսակերպ վարող մարդիկ: Գրում է «news.am»-ը:

Այսպիսով՝ ինչպէ՞ս կարելի է պահպանել առողջութիւնը նստակեաց աշխատանքի դէպքում:

Ամերիկացի գիտնականները նստած աշխատող մարդկանց խորհուրդ են տալիս 20 րոպէն  մէկ ընդմիջում անել եւ տեղից վեր կենալ: Ընդմիջումների ժամանակ ցանկալի է առնւազն 8 րոպէ կանգնած մնալ:

Եթէ հնարաւոր է, փորձէք այդ ընդմիջումների ժամանակ վարժութիւններ անել: Եթէ ստիպւած ենք շատ նստել օրւայ ընթացքում, ֆիզիկական ակտիւ ընդմիջումն ուղղակի անհրաժեշտ է: Նստակեաց ապրելակերպը նպաստում է օրգանիզմում ճարպային հիւսւածքների կուտակմանը, ինչն էլ վնասում է սրտանօթային համակարգը: Ֆիզիկական ակտիւ ընդմիջումները կանխարգելում են այդ գործընթացներն օրգանիզմում եւ թոյլ են տալիս անոթներն առողջ պահպանել:

Իսկ այն մարդկանց, որոնք ստիպւած են յաճախ ոտքի վրայ մնալ աշխատավայրում, մասնագէտները խորհուրդ են տալիս ընդմիջել եւ նստել կամ պառկել, եւ եթէ հնարաւոր է, ցանկալի է՝ ոտքերը վեր: Նման ընդմիջումներն օգնում են թուլացնել մարմնին բաժին ընկնող լարւածութիւնը, կարգաւորում ողնաշարի վիճակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։