Հա

Հասարակական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 09:40

Էլիզաբէթ 2-րդը բացել է Մեծ Բրիտանիայի ամենաբարձր կամուրջը

Մեծ Բրիտանիայի Էլիզաբէթ Երկրորդ թագուհին երէկ Շոտլանդիայում բացել է երկրի ամենաբարձր՝ «Queensferry Crossing» անւանմամբ կամուրջը։

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի Էլիզաբէթ Երկրորդ թագուհին երէկ Շոտլանդիայում բացել է երկրի ամենաբարձր՝ «Queensferry Crossing» անւանմամբ կամուրջը։

Ըստ «panorama.am»-ի՝ դրա երեք հենարանները հասնում են 207 մետր բարձրութեան։ Կառոյցի պաշտօնական բացման արարողութիւնը հեռարձակւել է «Sky News» հեռուստաալիքի եթերում:

91-ամեայ թագուհին 96-ամեայ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ուղեկցութեամբ եւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջէնի ներկայութեամբ կտրել է խորհրդանշական ժապաւենը՝ պաշտօնապէս բացելով կամուրջը տրանսպորտի երթեւեկութեան համար:

«Queensferry Crossing»-ի ընդհանուր երկարութիւնը, որը Ֆերթ օֆ Փորթ ծոցի վրայով անցնում է դէպի Էդինբուրգից արեւմուտք ընկած շրջան, կազմում է 2700 մետր, որը դարձնում է աշխարհում ամենաերկար եռահենարանային ճոպանային կամուրջը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։