Հա

Հասարակական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 10:30

«Ferrari»-ն մտադիր է բարեգործական աճուրդով վաճառել «ամենավերջին» «LaFerrari» հիբրիդը 

«Ferrari» ընկերութիւնը ցուցադրել է «LaFerrari» սուպերհիբրիդի վերջին օրինակը: Այս աւտոմեքենան վաճառքի կը հանւի «RM Sotheby’s» աճուրդի տան կողմից:

«alikonline.ir» - «Ferrari» ընկերութիւնը ցուցադրել է «LaFerrari» սուպերհիբրիդի վերջին օրինակը: Այս աւտոմեքենան վաճառքի կը հանւի «RM Sotheby’s» աճուրդի տան կողմից: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Motor.ru»-ն, աճուրդը բարեգործական է լինելու, եւ ստացւած միջոցներն ուղղւելու են «Save the Children» կազմակերպութեանը եւ ողջ աշխարհով մէկ կրթական ծրագրերի զարգացմանը:

Նախապէս իտալական աւտոարտադրողը մտադիր էր հաւաքել «LaFerrari» կուպէի 499 օրինակ եւ 209 նմուշ՝ բաց տանիքով: 2016-ին կառուցւել է 500-րդ կուպէն, որը աճուրդով վաճառւել է 7 մլն դոլարով՝ հիբերքարի գնից 5 անգամ աւելի թանկ:  Այդ միջոցներն ուղղւել են Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելուն:

Այժմ ընկերութիւնը թողարկել է «LaFerrari Aperta» բաց տանիքով սուպերքարի 210-րդ օրինակը, որի վաճառքից նախատեսւում է 3-4 մլն եւրօ ստաալ:

«LaFerrari Aperta»-ի հիբրիդային համակարգը բաղկացած է 6.3 լիտր ծաւալային  V12 շարժիչից եւ էլեկտրաշարժիչից, որոնց ընդհանուր հզօրութիւնը կազմում է 963 ձիաուժ: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3 վայրկեանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։