Հա

Հասարակական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 10:50

Գիշերային հերթափոխով աշխատանքը բարձրացնում է ճարպակալման ու շաքարախտի հաւանականութիւնը

Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց դժւար է ազատւել աւելորդ քաշից։ Աւելին, նրանք շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկային գօտում են, զգուշացնում են Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։

«alikonline.ir» - Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց դժւար է ազատւել աւելորդ քաշից։ Աւելին, նրանք շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկային գօտում են, զգուշացնում են Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Նրանց խօսքով՝ գիշերային հերթափոխով աշխատանքը խախտում է նիւթափոխանակութիւնը։ Մարդու օրգանիզմում սպիտակուց գոյութիւն ունի, որը ճարպից վերցնում է էներգիան ու տարածում ներքին պահեստարաններում։ Այդ «NFIL3» սպիտակուցը գիշեր-ցերեկ շրջափուլի (ցիրկադային ռիթմ) աշխատանքի վրայ է յենւած։

Ըստ գիտնականների՝ աղեստամոքսային համակարգում ապրող մանրէները «NFIL3» ցիրկադային շրջափուլը կարգաւորող սպիտակուցներ են արտազատում։ Իր հերթին «NFIL3»-ը վերահսկում է նիւթափոխանակութեան ցիրկադային տատանումները, որոնք կարգաւորում են աղիների մակերեսի  բջիջներում ճարպի կլանումն ու արտազատումը։ 

Գիտնականները յատուկ առանձնացրել են նախապէս քաշի հետ խնդիր չունեցող ութ մկների։ Կենդանիներին 10 շաբաթ շարունակ միայն իւղոտ սնունդ են տւել կամ պահպանել նրանց նորմալ սննդակարգը։ Խախտել են նաեւ մկների շրջափուլը՝ գիշերը նրանք արթուն էին, իսկ ցերեկը քնում էին։ Զուգահեռաբար վերլուծել են «NFIL3» սպիտակուցի մակարդակը։ Պարզւել է՝ նորմալ ռեժիմի վերականգնման դէպքում սպիտակուցն աւելի ակտիւօրէն է արտազատւել, այսինքն՝ նիւթափոխանակութիւնն աւելի կայուն է դարձել։ Այդ պատճառով նորմալ ռիթմի ժամանակ կենդանիները քաշ չեն հաւաքել՝ ի տարբերութիւն ցիրկադային ռիթմերի խախտման շրջափուլի։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։