Հա

Հասարակական

06/09/2017

Աշխարհի ամենատարեց մարդն ապրում է Իսպանիայում

1904 թւականին ծնւած իսպանացի Ֆրանսիսկօ Նունէս Օլիւերան, պաշտօնապէս դարձել է աշխարհի ամենածեր բնակիչը: 

«alikonline.ir» - 1904 թւականին ծնւած իսպանացի Ֆրանսիսկօ Նունէս Օլիւերան, պաշտօնապէս դարձել է աշխարհի ամենածեր բնակիչը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Օլիւերան 15 թոռ ունի, ապրում է Բադախօս քաղաքում աւագ դստեր՝ 81-ամեայ Մարիա Անտոնիայի հետ:

Իր երկարակեցութեան գաղտնիքը տարեց տղամարդը տեսնում է իր գեների, տքնաջան աշխատանքի և օրւայ սննդակարգի մէջ, որը ներառում է մեծ քանակութեամբ սեփական հողամասի բանջարեղէն, կաթնամթերք, ինչպէս նաեւ օրական մէկ բաժակ կարմիր գինի:

Նշւում է նաեւ, որ երբ սկսւել է Առաջին Համաշխարհային պատերազմը, Ֆրանսիսկօ Նունէս Օլիւերան արդէն տասնամեայ պատանի է եղել, ով բաւական շատ դրւագներ է ֆիքսել այդ տարիների յիշողութիւններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։