Հա

Հասարակական

06/09/2017

Լոնդոնի հրդեհից փրկւածները փորձել են ինքնասպանութիւն գործել

Առնւազն 20 հոգի, ովքեր փրկւել են լոնդոնեան բարձրայարկ շէնքի ողբերգական հրդեհից, ինչպէս նաեւ այդ հրդեհի որոշ ականատեսներ, փորձել են ինքնասպանութիւն գործել վերջին ամիսների ընթացքում:

«alikonline.ir» - Առնւազն 20 հոգի, ովքեր փրկւել են լոնդոնեան բարձրայարկ շէնքի ողբերգական հրդեհից, ինչպէս նաեւ այդ հրդեհի որոշ ականատեսներ, փորձել են ինքնասպանութիւն գործել վերջին ամիսների ընթացքում: Գրում է «tert.am»-ը:

Նման սուիցիդալ տրամադրութիւնների պատճառ են դարձել խորը դեպրեսիան, հարազատ մարդկանց, ինչպէս նաեւ տան կորուստը, ողբերգութեանը յաջորդող ալկոհոլային կամ նարկօ կախւածութիւնը:

Դէպքի ականատեսներից մի քանիսը, ում աչքի առջեւ հարեւանները ցած են նետւել շէնքի պատուհաններից, եւս ինքնասպանութեան փորձեր են կատարել՝ հոգեբանական մեծ ցնցումի հետեւանքով:

Յիշեցնենք, որ Լոնդոնի «Grenfell Tower» կոչւող 24 յարկանի բնակելի շէնքն ամբողջապէս այրւել էր յունիսի 14-ին՝ դառնալով շուրջ 80 մարդու մահւան պատճառ: Հրդեհը բռնկւել էր բնակարաններից մէկում սառնարանի անսարքութեան հետեւանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։