Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 08:30

Ինչո՞ւ անգամ փոքրիկ երեխաներին պէտք է առանձին սենեակում քնեցնել

Առանձին սենեակներում քնող երեխաներն արագ են քուն մտնում եւ երկար էլ քնում են՝ ի համեմատութիւն այն երեխաների, որոնց քնեցնում են ծնողների սենեակում։

«alikonline.ir» - Առանձին սենեակներում քնող երեխաներն արագ են քուն մտնում եւ երկար էլ քնում են՝ ի համեմատութիւն այն երեխաների, որոնց քնեցնում են ծնողների սենեակում։ Այս մասին յայտնում են Ֆիլադելֆիայի մանկական հիւանդանոցի մասնագէտները։ Գրում է «news.am»-ը:

Բաւականին յաճախ փոքր երեխաներին ծնողներն իրենց կողքին են քնեցնում, որպէսզի, եթէ փոքրիկները գիշերն արթնանան, նրանց հանգստացնելը հեշտ լինի։ Սակայն գիտնականները խորհուրդ չեն տալիս այդկերպ վարւել։ Եթէ երեխան առանձին սենեակում է քնում, բարձրանում է ոչ միայն նրա, այլեւ ծնողների քնի որակը։

Այս հետազօտութեան արդիւնքները հակասում են Մանկաբուժութեան ամերիկեան ակադեմիայի յանձնարարականներին, որոնցում ասւում է, որ երեխան կեանքի առաջին 6 ամիսներին պէտք է քնի ծնողների սենեակում մանկական հանկարծահաս մահւան ախտանիշի ռիսկը նւազեցնելու համար։

Ամերիկացի գիտնականներն իրենց եզրակացութիւններն արել են 6-12 ամսական 6236 երեխաների ծնողների հարցման արդիւնքների հիման վրայ։ Արդիւնքները համալրւել են աւստրալացի, կանադացի, բրազիլացի, մեծբրիտանացի եւ նորզելանդացի 3798 ծնողների շրջանում անցկացրած հարցման արդիւնքներով։ Պարզւում է, որ առանձին սենեակում քնող երեխաների մօտ ոչ միայն բարելաււում է քնի որակը, այլեւ պակասում է գիշերային ժամերին կերակրելու անհրաժեշտութիւնը։

Հետազօտողներն ասում են, որ գոյութիւն ունի այդ փաստը բացատրող մի քանի հնարաւոր պատճառ։ Ամենայն հաւանականութեամբ երեխաներն ուղղակի արագ են հանգստանում, եթէ առանձին սենեակում են քնում։ Իսկ Մանկաբուժութեան ամերիկեան ակադեմիայի մասնագէտներն ասում են, որ եթէ խօսքը միայն երեխայի քնի որակի մասին է, ապա առանձին սենեակում քունը կարող է արդարացւած լինել։ Բայց առաջին 6 ամիսներին ծնողների սենեակում քնելն առաջին հերթին նախատեսւած է սենեակում մանկական հանկարծահաս մահւան ախտանիշի ռիսկը նւազեցնելու համար, որի յստակ պատճառները գիտութիւնը մինչեւ հիմա չի պարզել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։