Հա

Հասարակական

07/09/2017

Թրամփը 1 մլն դոլար է նւիրաբերել «Հարւի» փոթորկի հետեւանքները վերացնելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը մէկ մլն. դոլար են նւիրաբերել «Հարւի» փոթորկի հետեւանքները վերացնելու համար, գրում են ամերիկեան լրատւամիջոցները:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը մէկ մլն. դոլար են նւիրաբերել «Հարւի» փոթորկի հետեւանքները վերացնելու համար, գրում են ամերիկեան լրատւամիջոցները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Թրամփերը յայտնել են, որ 1 մլն. դոլար են նւիրաբերում «Հարւի» փոթորկի հետեւանքները վերացնելու նպատակով ու յայտնել են այդ նւիրատւութեան համար ընտրւած տասներկու կազմակերպութիւնների ցուցակը»,- նշւում է համապատասխան յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնել է «Հարւի» փոթորիկը, որի հետեւանքով վերջին տւեալներով առնւազն 70 հոգի է մահացել։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։