Հա

Հասարակական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 08:10

Գիտնականները նշել են ծերութեան օրօք ուղեղի առողջութեան պահպանման եօթ քայլեր

Ամէնից առաջ, գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս հետեւել իրենց ճնշմանը եւ արեան մէջ խոլեստերինի եւ ինսուլինի մակարդակին, պահպանել բարձր մակարդակի ֆիզիկական ակտիւութիւն ամբողջ կեանքի ընթացքում, օգտագործել առողջ սնունդ եւ ազատւել աւելորդ քաշից, ինչպէս նաեւ ձեռքը չառնել ծխախոտը: 

«alikonline.ir» - Նեարդաֆիզիոլոգներն առանձնացրել են եօթ հանգուցային միջոցներ, որոնք կարող է ձեռնարկել ցանկացած մարդ, որպէսզի իր համար պայծառ միտք եւ լաւ յիշողութիւն ապահովի զառամեալ տարիքում, եւ դրանք հրապարակել են «Stroke» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ռիսկի այն նոյն գործօնները, որոնք նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը, նաեւ ալցհայմերի հիւանդութեան եւ ծերունական թուլամտութեան այլ ձեւերի պատճառ են: Մեր եօթ պարզ քայլերը թոյլ կը տան ոչ միայն նւազեցնել ինսուլտ կամ ինֆարկտ ստանալու հաւանականութիւնը, այլեւ մտքի եւ յիշողութեան հետ կապւած նման խնդիրները»,- յայտարարել է Ֆիլիպ Գորելիկը Գրանդ Ռապիդսի (ԱՄՆ) Միչիգանի նահանգի համալսարանից:

Վերլուծելով հարիւրաւոր գիտական աշխատութիւններ՝ նւիրւած առողջութեան հետ կապւած խնդիրների այս կամ այն խմբի ուսումնասիրմանը՝ գիտականներն առանձնացրել են ռիսկի եօթ գլխաւոր գործօններ, որոնց չէզոքացումն զգալիօրէն նւազեցնում է սրտի եւ անօթների հիւանդութիւնների եւ ծերունական թուլամտութեան զարգացման հաւանականութիւնը:

Ամէնից առաջ, գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս հետեւել իրենց ճնշմանը եւ արեան մէջ խոլեստերինի եւ ինսուլինի մակարդակին, պահպանել բարձր մակարդակի ֆիզիկական ակտիւութիւն ամբողջ կեանքի ընթացքում, օգտագործել առողջ սնունդ եւ ազատւել աւելորդ քաշից, ինչպէս նաեւ ձեռքը չառնել ծխախոտը: Այս եօթ կետերից թէկուզեւ մէկին հետեւելն, ինչպէս նշում են գիտնականները, 50 տոկոսով նւազեցնում է նման խնդիրների զարգացման հաւանականութիւնը, իսկ այս կանոնների լրիւ կատարումը, նրանց կարծիքով՝ գրեթէ լիովին կը բացառի վաղ եւ տարեց հասակում ալցհայմերի հիւանդութեան եւ սրտի խնդիրների զարգացման հաւանականութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։