Հա

Հասարակական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 11:30

Աշխարհի ամենահարուստ հայերը. մարդիկ, որոնք որակ ու կամք են թելադրում աշխարհին

Այսօր դժւար թէ գտնես մի երկիր, որտեղ չլինի յաջողակ հայ գործարար: Սփռւած լինելով ամբողջ աշխարհում՝ հայերն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում: 

«alikonline.ir» - Այսօր դժւար թէ գտնես մի երկիր, որտեղ չլինի յաջողակ հայ գործարար: Սփռւած լինելով ամբողջ աշխարհում՝ հայերն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում: «armeniasputnik.am»-ը ներկայացնում է աշխարհի ամենահարուստ եւ ազդեցիկ հայերի լաւագոյն հնգեակը:

 

Էդւարդօ Էռնէկեան

Հինգերորդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար, 85-ամեայ Էդւարդօ Էռնէկեանը, որն Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է: Նա կառավարում է երկրի ամբողջ մեդիաշուկան:

1995 թւականին նա ճանաչւել է Արգենտինայի «Տարւայ մարդ»: Երկրի նախագահն էլ նրան մեդալ է շնորհել՝ երկրի տնտեսութեան զարգացման համար:

Վերջին տւեալով՝ Էռնէկեանի կարողութիւնը գնահատւում է 1.8 մլրդ. դոլար:

«Forbes»-ի միլիարդատէրերի ցանկում նրա անունը 831-րդ հորիզոնականում է:

 

Դանիլ Խաչատուրով

Չորրորդ հորիզոնականում է «Ռոսգոստրախ» ընկերութեան գլխաւոր տնօրէն եւ համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նա Ռուսաստանի ամենահարուստ հայերից մէկն է:

Խաչատուրովի սկզբնական կապիտալը ձեւաւորւել է «Սլաւնեֆթ» ընկերութիւնում աշխատելիս: Նաւթային բիզնեսը նրան առանձնապէս չհետաքրքրեց, ուստի գործարարն անցաւ ապահովագրութեան ոլորտ:

Նրա կարողութիւնը գնահատւում է 2.6 միլիարդ դոլար: «Forbes»-ի միլիարդատէրերի ցուցակում 613-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանի 200 գործարարների ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը:

 

Սամուէլ Կարապետեան

Երրորդ հորիզոնականում է ռուսաստանցի գործարար Սամուէլ Կարապետեանը: Նա «Տաշիր Գրուպ» ձեռնարկութեան սեփականատէրն է: Վերջին տւեալով՝ Կարապետեանին է պատկանում 24 առեւտրի կենտրոն, 8 հիւրանոց եւ 7 գրասենեակային համալիր, ընդհանուր առմամբ՝ մօտ 1.3 միլիոն քմ. առեւտրային անշարժ գոյք:

2014 թւականին Կարապետյանը «Forbes» ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ իր 4.3 միլիարդ դոլարով:

 

Սերգէյ Գալիցկի

Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մէկը՝ Սերգէյ Գալիցկին: Ի դէպ, նրա իսկական ազգանունը Յարութիւնեան է, սակայն ամուսնանալուց յետոյ «վերցրել» է կնոջ ազգանունը:

«75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Մեծացել եմ ռուսական միջավայրում, ցաւօք, չգիտեմ հայերէն, սակայն հպարտ եմ, որ հայ եմ»,- մի առիթով ասել է Գալիցկին:

Նրա կարողութիւնը, ըստ «Forbes»-ի, գնահատւում է 10.3 միլիարդ դոլար: 1998 թւականին նա Կրասնոդարում բացել է «Magnit» անւանումով մթերային խանութը, որը հետագայում վերաճել է «Magnit» խանութների ցանցի:

Գալիցկին նաեւ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատէրն ու նախագահն է:

 

Սթիւէն Կանդարեան

Առաջին հորիզոնականում է ամերիկահայ Սթիւէն Կանդարյանը, որը «MetLife» ապահովագրական եւ ֆինանսական կառավարման միջազգային կորպորացիայի նախագահն է: «Business Pundit» ամսագիրը նրա կարողութիւնը գնահատել է 25 մլրդ. դոլար:

Սթիւէն Կանդարեանն այն հայ բարերարներից է, որոնք նախընտրում են չհրապարակել իրենց բարեգործական գործունէութիւնը:

Նա պարբերաբար հովանաւորում է Միացեալ Նահանգների առաջատար լաբբիստական խմբերին:

Յարակից Հրապարակումներ

  • «Forbes»-ը նշել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատէրներին, ովքեր կարող են ազդել ՀՀ-ում ընտրութիւնների վրայ
    «Forbes»-ը նշել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատէրներին, ովքեր կարող են ազդել ՀՀ-ում ընտրութիւնների վրայ

    Հեղինակաւոր «Forbes» հանդէսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատէր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ:

  • Սամուէլ Կարապետեան.- «Այն, ինչ կատարւում է Վրաստանում հիմա, 1988 թ. Ադրբեջանում էր կատարւում»
    Սամուէլ Կարապետեան.- «Այն, ինչ կատարւում է Վրաստանում հիմա, 1988 թ. Ադրբեջանում էր կատարւում»

    «Նախորդ տարւայ հոկտեմբերի 18-ին, երբ մենք 10-հոգանոց խմբով փորձում էինք մտնել Վրաստանի տարածք, իմ մուտքն ագելեցին, միւս 9 հոգին արդէն մտել էին: Մաքսատանը ինձ հարցրին՝ դուք խմբո՞վ էիք, չուզեցի ստել եւ պատասխանեցի՝ այո: Մեր խմբի հետ զանգերով կապի մէջ էի, ու ամէն օր զանգումասում էին, որ իրենց անընդհատ հետեւում են»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամուէլ Կարապետեանը:

  • Աշխարհի հարուստներն՝ ըստ «Forbes»-ի Ցուցակում 4 հայ կայ
    Աշխարհի հարուստներն՝ ըստ «Forbes»-ի Ցուցակում 4 հայ կայ

    Ամերիկեան «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան ցուցակը՝ 2016 թւականի համար: Համաձայն այդ ցուցակի՝ աշխարհի ամենահարուստ մարդը «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսն է, ում կարողութիւնը գնահատւում է 75 միլիարդ դոլար:
    Երկրորդ տեղում է «Zara» ընկերութեան հիմնադիր Ամանսիօ Օրտեգան (67 միլիարդ), իսկ երրորդը ֆինանսիստ Վորէն Բաֆէթն է ( 60.8 միլիարդ դոլար):

  • Նոր Ջուղան՝ Իրան-Հայաստան փոխճանաչողութեան համատեքստում
    Նոր Ջուղան՝ Իրան-Հայաստան փոխճանաչողութեան համատեքստում

    ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում օրերս տեղի ունեցաւ «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ընթերցւեցին թեմատիկ զեկոյցներ՝ «Հայկական եկեղեցիները», «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում», «Խոջայական ապարանքների գեղարւեստական յարդարանքները» եւ «Պատմական տները» թեմաներով:

  • Սամուէլ Կարապետեանը «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները» վարկանիշի 3-րդ տեղում է
    Սամուէլ Կարապետեանը «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները» վարկանիշի 3-րդ տեղում է

    «Տաշիր» ընկերութիւնների խմբի նախագահ Սամուէլ Կարապետեանը զբաղեցրել է երրորդ տեղը «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները-2016» վարկանիշում:
    Ցուցակում ներկայացւած են Ռուսաստանի տարածքում գտնւող առեւտրային անշարժ գոյքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատէրեր: Մասնակցի տեղը որոշւում է այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գոյքը 2015 թւականին: Այլ բիզնեսներից ստացւած եկամուտները հաշւի չեն առնւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։