Հա

Հասարակական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 08:10

Գիտնականները կեանքի հետքեր են յայտնաբերել Անտարկտիդայի սառոյցների տակ

Աւստրալիայի ազգային համալսարանի գիտնականներն Անտարկտիդայի հրաբխային քարանձաւներում ԴՆԹ-ի հետքեր են յայտնաբերել, որոնք կարող են պատկանել գիտութեանն անյայտ կենդանիներին:

«alikonline.ir» - Աւստրալիայի ազգային համալսարանի գիտնականներն Անտարկտիդայի հրաբխային քարանձաւներում ԴՆԹ-ի հետքեր են յայտնաբերել, որոնք կարող են պատկանել գիտութեանն անյայտ կենդանիներին: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովnստի»-ն՝ վկայակոչելով հետազօտութեան արդիւնքները, դա կարող է նշանակել, որ Անտարկտիդայի սառոյցների ներքոյ կեանքը եռում է:

Գիտնականների խումբն ուսումնասիրութիւններ է կատարել Անտարկտիդայի Ռոսսի կղզում, որը մոլորակի ամենահարաւային կղզիներից մէկն է եւ որտեղ գտնւում է Էրեբուս գործող հրաբուխը: Այնտեղ նրանք հետազօտել են հսկայական եւ միմեանց հետ կապւած ստորջրեայ քարանձաւային համակարգերը, որոնք ձեւաւորւել են հրաբխային գոլորշու ազդեցութեան տակ:

Փորձանմուշներ վերցնելով տարբեր քարանձաւներից՝ գիտնականները մամուռի, ջրմուռների, կլոր որդերի եւ այլ կենդանի օրգանիզմների հետքեր են յայտնաբերել. ի դէպ նրանցից որոշները կարող են կենդանիների եւ բոյսերի նոր տեսակներ լինել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։