Հա

Հասարակական

11/09/2017

Օրական 4 բաժակ սուրճը կարող է պաշտպանել դիաբետից ու ցիրոզից

Օրական 4 բաժակ սուրճը կամ խոտաբոյսերով մէկ բաժակ թէյը 25 տոկոսով նւազեցնում են 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը։

Ըստ երեւոյթին՝ այս հարցում նշանակութիւն ունի ոչ թէ կոֆէինը, այլ կաֆեստոլ կոչւող նիւթը. բաղադրիչ, որն առկայ է տարբեր ոչ զտւած սրճային ըմպելիքներում, ինչպէս եւ աւանդական սուրճի մէջ, բայց տարբեր քանակութեամբ։ 

«alikonline.ir» - Օրական 4 բաժակ սուրճը կամ խոտաբոյսերով մէկ բաժակ թէյը 25 տոկոսով նւազեցնում են 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը։ Այս մասին յայտնում են «Aarhus University Hospital»-ի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Ըստ երեւոյթին՝ այս հարցում նշանակութիւն ունի ոչ թէ կոֆէինը, այլ կաֆեստոլ կոչւող նիւթը. բաղադրիչ, որն առկայ է տարբեր ոչ զտւած սրճային ըմպելիքներում, ինչպէս եւ աւանդական սուրճի մէջ, բայց տարբեր քանակութեամբ։ Մկների մասնակցութեամբ հետազօտութեան ընթացքում գիտնականները պարզել են, որ այդ նիւթը լաւացնում է ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը։

Մէկ այլ հետազօտութեան շրջանակում «Erasmus University»-ի գիտնականները (Հոլանդիա) պարզել են, որ օրական չորս բաժակ սուրճը պաշտպանում է լեարդի ցիրոզից։ Նրանք կարծում են, որ ըմպելիքում պարունակւող հակաօքսիդանտները յայտնւում են արեան հոսքում եւ հասնում լեարդին։

Գիտնականները շեշտում են, որ սուրճն արդէն վաղուց է դրսեւորել բնակչութեան ընդհանուր մահացութիւնը նւազեցնելու ունակութիւն։ Բայց տւեալ հետազօտութեան ընթացքում հեղինակներին հետաքրքրել է, թէ սուրճի օգտագործումն ինչպէս կարող է օգնել մարդուն, որը դեռ չի բախւել լեարդի քրոնիկական հիւանդութեան։ Պարզւում է, որ սուրճի չափաւոր օգտագործումը նւազեցնում է ցիրոզի զարգացման հաւանականութիւնը։

Յարակից լուրեր

  • 5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դէպքում
    5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դէպքում

    Շաքարախտի դէպքում սխալ է յոյս դնել միայն ճիշտ դիետայի վրայ. արեան մէջ գլիւկոզայի մակարդակի արդիւնաւէտ վերահսկման համար անհրաժեշտ է նաեւ ֆիզիկապէս ակտիւ լինել եւ, իհարկէ՝ ընդունել բժշկի կողմից նշանակւած դեղորայքը: Սակայն շաքարախտի դէպքում դիետան եւս չափազանց կարեւոր է. որոշ մթերքներ բարելաւում են ինքնազգացողութիւնը եւ օգնում խուսափել արեան մէջ գլիւկոզայի մակարդակի մեծ տատանումներից:

  • Հետազօտութիւն. «Արհեստական քաղցրացնող նիւթերը եւս դիաբետ ու ճարպակալում են առաջացնում»
    Հետազօտութիւն. «Արհեստական քաղցրացնող նիւթերը եւս դիաբետ ու ճարպակալում են առաջացնում»

    Շաքարի վնասների մասին տեղեկութիւնների տարածւածութեանը զուգահեռ՝ մարդիկ սկսել են աւելի յաճախ օգտագործել զրոեական կալորիականութեամբ արհեստական քաղցրացնող նիւթերը: Սակայն վերջին շրջանում այս քաղցրացնող նիւթերի վնասի մասին աւելի շատ նոր տեղեկութիւններ են յայտնւում, եւ հիմա գիտնականները նախազգուշացնում են, որ դրանք շաքարից գուցէ աւելի վտանգաւոր են, աւելին՝ «դիետիկ» գազաւորւած ըմպելիքները, որոնք շաքարի փոխարինողներ են պարունակում, նպաստում են դիաբետի եւ ճարպակալման զարգացմանը:

  • Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը
    Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը

    Սուրճի մշտական օգտագործումը կարող է նւազեցնել առիթմիայի յաճախականութիւնը: Մասնագէտները վերլուծել են հետազօտութիւնների արդիւնքները, որոնք նւիրւած էին կոֆէինի եւ նախասրտերի ու փորոքների ռիթմի խանգարումների փոխկապւածութեանը:

  • Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը
    Սուրճն օգնում է դեպրեսիայի յաղթահարմանը

    Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ սուրճը կարող է կանխել թեթեւ ու չափաւոր դեպրեսիան, որն ախտահարում է եկամտի բարձր մակարդակով երկրների բնակչութեան մօտ 15 տոկոսին։

  • Սուրճն օգտակար է սրտի համար, բայց առանց ծխախոտի
    Սուրճն օգտակար է սրտի համար, բայց առանց ծխախոտի

    Օրական երեք կամ աւելին բաժակ սուրճ խմելը կարող է նւազեցնել անօթների խցանման վտանգը՝ դրանով իսկ պաշտպանելով սիրտը, պարզել են բրազիլացի գիտնականները։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։