Հա

Հասարակական

12/09/2017

Ճապոնիայում կը յայտնւեն հաշմանդամների ինքնավար սայլակներ

Ճապոնիայում կը յայտնւեն հաշմանդամների սայլակներ, որոնք կարող են ինքնուրոյն նշւած տեղ հասցնել դրանց վրայ նստած մարդուն: Ուշագրաւ է, որ նման սայլակները ճանաչում են իրենց տիրոջ ձայնը, ուստի ցանկալի երթուղին կարելի է նշել ձայնի օգնութեամբ եւ անհրաժեշտութեան դէպքում շտկել շարժման ընթացքում: 

«alikonline.ir» - Ճապոնիայում կը յայտնւեն հաշմանդամների սայլակներ, որոնք կարող են ինքնուրոյն նշւած տեղ հասցնել դրանց վրայ նստած մարդուն: Ուշագրաւ է, որ նման սայլակները ճանաչում են իրենց տիրոջ ձայնը, ուստի ցանկալի երթուղին կարելի է նշել ձայնի օգնութեամբ եւ անհրաժեշտութեան դէպքում շտկել շարժման ընթացքում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ժամանակակից արհեստական ինտելեկտով հանդերձւած սայլակները կարողանում են շրջանցել խոչընդոտները եւ առջեւից եկող մարդկանց: Ներկայում սայլակները, որոնք մշակւած են Կուրումէ քաղաքի տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից, գործնական թեստաւորման փուլում են. սպասւում է, որ դրանք վաճառքի կը հանւեն առաջիկայ 3-5 տարիներին: «Երբ մենք զբաղւում էինք այդ սայլակների մշակմամբ, մեր գլխաւոր խնդիրն էր, թող որ չնչին չափով, փողոցներով սահմանափակ հնարաւորութիւններով մարդկանց տեղաշարժւելու գործընթացը հեշտացնելը»,- նշել է պրոֆեսոր Դայսուկէ Աձուման, որը ներգրաււած է մշակման գործում:

Հաշմանդամի սայլակը շարժւում է դրան միացւած սմարթֆոնի կամ պլանշետի փոխգործակցութեամբ՝ հաշւի առնելով գէոլոկացիայի տւեալները եւ հաշւարկելով շարժման օպտիմալ երթուղին: Ներկայում, սակայն, Ճապոնիայի օրէնսդրութիւնն արգելում է հետիոտների սովորական ճանապարհներով հաշմանդամների լիովին ինքնընթաց սայլակի օգտագործումը. տեղական իշխանութիւններն զգուշանում են, որ անկատար տեխնոլոգիայի պատճառով ինժեներային այս մտայղացումը կարող է միջադէպերի յանգեցնել:

Այս սայլակները, սակայն, կարելի կը լինի օգտագործել խոշոր հանրախանութներում կամ թանգարաններում: Մշակողները յուսով են, որ առաջիկայ տարիներին փոփոխութիւն կը մտցւի օրէնսդրութեան մէջ նախքան այն պահը, երբ տեխնոլոգիան լիովին յարմար կը դառնայ երթեւեկելու համար եւ բազմակի կը ստուգւի, հաղորդել է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

  • Շւէյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարւող ձեռքի արտակմախք
    Շւէյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարւող ձեռքի արտակմախք

    Լօզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագէտներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարւում է մտքի ուժով: Այս գիւտը կոչւած է թեթեւացնելու հաշմանդամների կեանքը:

  • ԱՄՆ-ում հաշմանդամի սայլակ է ստեղծւել, որը թոյլ է տալիս մարդուն ոտքի կանգնել
    ԱՄՆ-ում հաշմանդամի սայլակ է ստեղծւել, որը թոյլ է տալիս մարդուն ոտքի կանգնել

    ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագօ քաղաքում տեղակայւած «Shirley Ryan AbilityLab» հետազօտական հիւանդանոցում, որտեղ համագործակցում են բժիշկները, գիտնականները, նորարարները եւ տեխնոլոգները, հաշմանդամների համար նախատեսւած սայլակ է ստեղծւել, որը կարող է փոխել տեղաշարժւելու հետ խնդիրներ ունեցող մարդկանց կեանքը:

  • 7-ամեայ չինացին միայնակ խնամում է հաշմանդամ հօրը
    7-ամեայ չինացին միայնակ խնամում է հաշմանդամ հօրը

    «Daily Mail»-ն անդրադարձել է չինացի 7-ամեայ երեխայի յուզիչ պատմութեանը, ով մօր՝ տանից հեռանալուց յետոյ միայնակ խնամում է կաթւածահար հօրը:
    Չինաստանի Վանգպու գիւղում բնակւող 37-ամեայ շինարար Օու Թոնգմինգը, 2013-ին ընկնելով շինարարական կառոյցի երկրորդ յարկից, ողնաշարի վնասւածք է ստացել, որի հետեւանքով կաթւածահար է եղել գօտկատեղից ներքեւ:

  • Ուղեղի ուղղակի միացումը ոտքերին վերադարձրել Է հաշմանդամի շարժունութիւնը
    Ուղեղի ուղղակի միացումը ոտքերին վերադարձրել Է հաշմանդամի շարժունութիւնը

    Կալիֆորնիայի համալսարանի բժիշկները յայտարարել են ուղեղին վերջոյթների «ուղիղ միացման» համակարգի յաջող օգտագործման մասին, որպէսզի վերականգնւի այն մարդու ինքնուրոյն շարժւելու ունակութիւնը, որի երկու ոտքերը կաթւածահար վիճակում են: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է յօդւածում, որը հրապարակւել է «Journal of NeuroEngineering and Rehabilitation»-ում:

  • Օժանդակութիւն՝ Արցախի հաշմանդամների կենտրոնին
    Օժանդակութիւն՝ Արցախի հաշմանդամների կենտրոնին

    Արցախում, Ստեփանակերտում «Վերականգնողական կենտրոն»-ը Արցախի պետութեան եւ բարոնուհի Քոքսի համատեղ ջանքերով հիմնւել ու զբաղւում է Արցախի պատերազմի ընթացքում եւ թէ՛ տարբեր դէպքերի բերումով հաշմանդամ դարձած անհատներին բուժելու գործով,... նաեւ երեխաների, որոնք խօսակցական ու լեզւական հարցեր ունեն եւ այլն: Այս կենտրոնը նաեւ մօտաւորապէս 30 հոգու համար կեցութեան տարողութիւն ունի՝ շրջաններից յաճախած մարդկանց համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։