Հա

Հասարակական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 10:00

Դինքի ծննդեան օրը կը կայանայ «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի յանձնման արարողութիւնը

Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի ծննդեան օրը՝ սեպտեմբերի 15-ին արդէն իններորդ անգամ տեղի կունենայ ամենամեայ «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի յանձնման արարողութիւնը:

«alikonline.ir» - Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի ծննդեան օրը՝ սեպտեմբերի 15-ին արդէն իններորդ անգամ տեղի կունենայ ամենամեայ «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի յանձնման արարողութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է «Ակօս»-ը:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամէն տարի յանձնւում է Թուրքիայից եւ արտասահմանից երկու անձի կամ կազմակերպութեան, ովքեր  պայքարում են խտրականութիւնից, ռասիզմից եւ բռնութիւնից զերծ աշխարհի համար, սեփական իդեէալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղութեան լեզուն եւ նման կերպ խրախուսում եւ ոգեշնչում են միւսներին:

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպւող ամենամեայ մրցանակաբաշխութիւնը նպատակ ունի ցոյց տալու, որ սեփական իդէալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, եւ նրանք միայնակ չեն:

Մրցանակաբաշխութեան այս տարւայ ժիւրիի կազմում ընդգրկւած են 2016 թւականի մրցանակակիր, Մալաւիից ակտիւիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթութեան եւ մարդու իրաւունքների համար, ինչպէս նաեւ նոյն տարում մրցանակի արժանացած Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Էթիէն Բալիբարը: Ժիւրիի անդամներն են նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Էրիստոֆ Դելուարը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքէլ Դինքը, ռեժիսոր Ատոմ Էգոյեանը, մտաւորական Միշէլ Մարիանը, գրող Մուրաթան Մունգանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։