Հա

Հասարակական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 07:50

Հոտերի նկատմամբ զգայունութեան կորուստը կարող է պարկինսոնի հիւանդութեան ախտանիշ լինել

Օճառի եւ բենզինի հոտերի նկատմամբ զգայունութեան կորուստը կարող է պարկինսոնի հիւանդութեան առաջացման ազդանշան լինել: Այդ եզրակացութեանն են եկել Միչիգանի պետական համալսարանի գիտնականները 10 տարւայ փորձերի արդիւնքում:

«alikonline.ir» - Օճառի եւ բենզինի հոտերի նկատմամբ զգայունութեան կորուստը կարող է պարկինսոնի հիւանդութեան առաջացման ազդանշան լինել: Այդ եզրակացութեանն են եկել Միչիգանի պետական համալսարանի գիտնականները 10 տարւայ փորձերի արդիւնքում: Գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան ընթացքում 2462 կամաւորներին բաժանել են 2 խմբի` 1510 սպիտակների եւ 952 սեւերի: Կամաւորների հոտառութիւնը ստուգել են՝ նրանց տալով 12 տարբեր հոտեր` կիտրոնից ու դարչինից սկսած մինչեւ բենզին եւ օճառ: Դրանից յետոյ տասը տարւայ ընթացքում հետեւել են նրանց վիճակին: Այդ ընթացքում 42 կամաւորների մօտ ախտորոշել են պարկինսոնի հիւանդութիւն: Գիտնականները նկատել էին, որ փորձի սկզբում էլ այդ մարդկանց հոտառութիւնը թոյլ է եղել, եւ նրանք յատկապէս վատ են զգացել բենզինի եւ օճառի հոտերը:

Պարկինսոնի հիւանդութիւնը դանդաղ զարգացող քրոնիկ նեարդաբանական հիւանդութիւն է, որն առաւել յաճախ հանդիպում է աւագ տարիքային խմբի մօտ: Դրա հիմնական ախտանշաններ են համարւում վերջոյթների դողը, մկանների ձգւածութիւնը, շարժումների դանդաղեցումը: Այս բոլոր ախտանշանները արտայայտւում են այն ժամանակ, երբ հիւանդութիւնն արդէն ախտահարած է լինում նեարդային համակարգը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։