Հա

Հասարակական

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 11:50

Յայտնի են «Հրանտ Դինք» 9-րդ մրցանակաբաշխութեան յաղթողները

«Հրանտ Դինք» միջազգային 9-րդ մրցանակաբաշխութեան յաղթողները յայտնի են:

«alikonline.ir» - 2017 թւականի «Հրանտ Դինք» միջազգային 9-րդ մրցանակաբաշխութեան յաղթողները յայտնի են: Յայտնում է «yerkir.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է «Ակօս»-ը՝ մրցանակակիրներն են Թուրքիայում մարդու իրաւունքների պաշտպան Էրէն Քեսքինն ու չինացի արւեստագէտ Այի Ուէուէն։

2009 թւականից ի վեր Հրանտ Դինքի անւան մրցանակաբաշխութիւնն անցկացւում է նրա ծննդեան օրը՝ սեպտեմբերի 15-ին։ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացւող «Հրանտ Դինք» մրցանակաբաշխութիւնն այս տարի տօների պատճառով սեպտեմբերի 15-ի փոխարէն սեպտեմբերի 22-ին է տեղի ունենալու։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։