Հա

Հասարակական

Կիրակի, 17 Սեպտեմբերի 2017 09:50

Հետազօտութիւն. «Ատամների եւ լնդերի առողջութիւնը կախւած է ապրելակերպից, այլ ոչ թէ գէներից»

«Craig Venter» (JCVI, ԱՄՆ) համալսարանի գիտնականների պնդմամբ՝ ատամների եւ լնդերի առողջութիւնը կախւած է մարդու ապրելակերպից եւ սննդակարգից, այլ ոչ թէ գէներից։

«alikonline.ir» - «Craig Venter» (JCVI, ԱՄՆ) համալսարանի գիտնականների պնդմամբ՝ ատամների եւ լնդերի առողջութիւնը կախւած է մարդու ապրելակերպից եւ սննդակարգից, այլ ոչ թէ գէներից։ Գրում է «news.am»-ը:

Նրանք վերլուծել են 1000 երեխաների տւեալներ. հետազօտութեանը մասնակցել են եռեակներ եւ 485 զոյգ երկւորեակներ (280 երկզիգոտ եւ 205 միազիգոտ)։ Ինչպէս յայտնի է, երկզիգոտ երկւորեակների գէների 50 տոկոսն ընդհանուր է, իսկ մոնոզիգոտ երկւորեակների մօտ՝ 100 տոկոսը։ Մասնակիցների տարիքը տատանւում էր հինգից մինչեւ 11 տարեկան։

Մասնագէտները հետազօտել են կամաւորների բերանի խոռոչի բակտերիաները։ Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մոնոզիգոտ երկւորեակների բերանի խոռոչի բակտերիաներն աւելի նման են իրար, քան երկզիգոտ երկւորեակներինը։ Այսինքն՝ գէները ազդել են բերանի խոռոչի  միկրոֆլորայի վրայ։ Միւս կողմից, գէնից կախւած բակտերիաները կարիէսի հետ կապ չունէին։ Կարիէսի հետ կապւած բակտերիաները աւելի շատ հանդիպում էին այն երեխաների մօտ, ովքեր շատ քաղցր մթերքներ եւ ըմպելիքներ էին օգտագործում։

Մասնագէտները եկել են այն եզրակացութեանը, որ սննդակարգը եւ բերանի խոռոչի խնամքը աւելի շատ են ազդում ատամների եւ լնդերի առողջութեան վրայ, քան գէները։ Գիտնականները հորդորում են մարդկանց խնամքով մաքրել ատամները եւ քաղցր քիչ օգտագործել։ Դա կարող է կանխարգելել լնդերի հիւանդութեան առաջացումը, որը բարձրացնում է դեմենցիայի եւ սրտի հիւանդութեան ռիսկերը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։