Հա

Հասարակական

Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 10:00

Մինչեւ 2050 թ․ Երկրի բնակչութիւնը կաճի մէկ երրորդով ու կը հասնի 10 միլիարդի

Մինչեւ 2050 թ․ Երկրի բնակչութիւնը կաճի մէկ երրորդով ու կը հասնի 10 միլիարդի։ Նման կանխատեսում է արել «Ined» ժողովրդագրական հետազօտութիւնների ֆրանսիական ինստիտուտը։ Այսօրւայ դրութեամբ մոլորակում ապրում է մօտ 7․5 մլրդ. մարդ։ 

«alikonline.ir» - Մինչեւ 2050 թ․ Երկրի բնակչութիւնը կաճի մէկ երրորդով ու կը հասնի 10 միլիարդի։ Նման կանխատեսում է արել «Ined» ժողովրդագրական հետազօտութիւնների ֆրանսիական ինստիտուտը։ Այսօրւայ դրութեամբ մոլորակում ապրում է մօտ 7․5 մլրդ. մարդ։ Գրում է «news.am»-ը:

Ռեկորդային աճ է սպասւում աֆրիկեան մայրցամաքում, որի բնակչութիւնը մինչեւ 2050 թ․ կը կրկնապատկւի ու կը քառապատկւի մինչեւ 2100 թ.։ Այսօր Աֆրիկայում ապրում է Երկրի բնակչութեան մէկ վեցերորդը։ Ու հէնց Աֆրիկան է ռեկորդակիր բնակչութեան աճի ցուցանիշով՝ Նիգերում մէկ կնոջը բաժին է ընկնում 7․3 երեխայ, իսկ աշխարհում միջին ցուցանիշ է համարւում 2․5 երեխան։

Աֆրիկեան գրեթէ բոլոր երկրներում, որոշ արաբական երկրներում, Աֆղանստանի, Հնդկաստանի ու Պակիստանի որոշ մասերում մէկ կնոջը բաժին է ընկնում միջինը 3-4 երեխայ։

Եթէ ժամանակակից աշխարհը պատկերացնենք որպէս 100 բնակիչ ունեցող գիւղ, ապա «Աշխարհի բնակչութիւն» հիմնադրամի տւեալներով՝ այնտեղ կապրէին 60 ասիացիներ, 16 աֆրիկացիներ, 10 եւրոպացի, 8 լատինաամերիկացի, 5 հիւսիսամերիկացի ու մէկ մարդ Օկէանիայից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։