Հա

Հասարակական

Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 08:05

Գիտնականները կեանքը երկարացնելու հեշտ եւ արդիւնաւէտ միջոց են նշել

Կեանքը երկարացնելու եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների ռիսկը նւազեցնելու համար մարդը պէտք է շաբաթւայ ընթացքում 150 րոպէ ֆիզիկապէս ակտիւ լինի: Այս մասին են վկայում այն հետազօտութեան արդիւնքները, որը կատարել են Կանադայի Մակմաստերի համալսարանի գիտնականները, նրանց յօդւածը հրապարակւած է «The Lancet» հանդէսում: 

«alikonline.ir» - Կեանքը երկարացնելու եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների ռիսկը նւազեցնելու համար մարդը պէտք է շաբաթւայ ընթացքում 150 րոպէ ֆիզիկապէս ակտիւ լինի: Այս մասին են վկայում այն հետազօտութեան արդիւնքները, որը կատարել են Կանադայի Մակմաստերի համալսարանի գիտնականները, նրանց յօդւածը հրապարակւած է «The Lancet» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հետազօտութեան հեղինակներից մէկի՝ Սքոթ Լիրի խօսքով՝ պարտադիր չէ այցելել մարզասարքերի սրահ, լողաւազան կամ կանգնել վազքուղեակի վրայ. բաւական է ոտքով աշխատանքի գնալ կամ տանը մաքրութիւն անել:

Հետազօտութեանը մասնակցել է աւելի քան 130 հազար մարդ 17 երկրներից: Հաշւի են առնւել մասնակիցների սոցիալական եւ տնտեսական կարգավիճակը, նրանց ապրելակերպը, հիւանդութեան պատմութիւնները: Հարցման մասնակիցները նաեւ հարցաթերթերում նշել են, թէ որքան յաճախ են զբաղւում սպորտով:

Գրեթէ եօթնամեայ դիտակումներից յետոյ գիտնականները յանգել են այն եզրկացութեան, որ հինգ օրւայ ընթացքում կէսժամանոց ակտիւութիւնը մահւան ռիսկը նւազեցնում է 28 տոկոսով, իսկ սրտի հիւանդութիւններինը՝ 20 տոկոսով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։