Հա

Հասարակական

Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 09:40

Հետազօտութիւն. «Ընդեղէնը կարող է օգնել նիհարելուն»

Երկար ժամանակ համարւում էր, որ նիհարելու ցանկութիւն ունեցող մարդիկ չպէտք է ուտեն ճարպոտ ու կալորիական մթերք՝ այդ թւում ընդեղէն։ Սակայն բազմաթիւ հետազօտութիւններ ցոյց են տւել, որ ընդեղէնը հարուստ է օգտակար ճարպերով, սպիտակուցներով, վիտամիննեով ու ֆիտոքիմիական միացութիւններով, հետեւաբար դրանք ոչ մի դէպքում պէտք չէ բացառել սննդակարգից, նոյնիսկ եթէ ուզում էք նիհարել։ 

«alikonline.ir» - Երկար ժամանակ համարւում էր, որ նիհարելու ցանկութիւն ունեցող մարդիկ չպէտք է ուտեն ճարպոտ ու կալորիական մթերք՝ այդ թւում ընդեղէն։ Սակայն բազմաթիւ հետազօտութիւններ ցոյց են տւել, որ ընդեղէնը հարուստ է օգտակար ճարպերով, սպիտակուցներով, վիտամիննեով ու ֆիտոքիմիական միացութիւններով, հետեւաբար դրանք ոչ մի դէպքում պէտք չէ բացառել սննդակարգից, նոյնիսկ եթէ ուզում էք նիհարել։ Գրում է «news.am»-ը:

Հիմա «Loma Linda University» համալսարանի գիտնականները յայտնաբերել են, որ ընդեղէնը ՝ օրինակ նուշը, գետնանուշը, օգնում են նիհարելուն ու պաշտպանում են ճարպակալումից։ Հետազօտութիւնը, որը հրապարակւել է «European Journal of Nutrition» ամսագրում, ցոյց է տւել, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են ընդեղէն, աւելի նիհար էին, քան նրանք, ովքեր առհասարակ ընդեղէն չէին օգտագործում։

Բացի այդ՝ ընդեղէնի սիրահարների մօտ ճարպակալման հաւանականութիւնը 5 տոկոսով ցածր էր։ Ի դէպ, ընդեղէնն այլ առաւելութիւններ էլ ունի։ Համարւում է, որ դրանք օգտակար են յիշողութեան համար։ Բացի այդ՝ ընկոյզն ու գետնանուշը փրկում են վաղաժամ մահից։

Իսկ վերջերս Մաասթրիխթի համալսարանի հետազօտողները պարզել են, որ բաւական է օրական ընդամենը 10 գրամ ընկոյզ կամ գետնանուշ ուտել, որպէսզի մահացութեան մի քանի տարածւած պատճառների՝ այդ թւում քաղցկեղի, շաքարախտի, սրտանօթային հիւանդութիւնների հաւանականութիւնը նւազի։ Գետնանուշի իւղն, ի դէպ, չունի այդ նոյն ազդեցութիւնը։

Յարակից Հրապարակումներ

  • Բժիշկները սելֆիի հանդէպ կիրքը հոգեկան հիւանդութիւն են համարում
    Բժիշկները սելֆիի հանդէպ կիրքը հոգեկան հիւանդութիւն են համարում

    Սելֆի անելու եւ այն համացանցում հրապարակելու անյաղթահարելի ցանկութիւնը հոգեկան հիւանդութիւն է, կարծում են հնդիկ հոգեբանները:

    «Սելֆիտիս» տերմինն առաջին անգամ յայտնւել է մտացածին նորութիւնների կայքի հաղորդագրութեան մէջ, սակայն հիմա հետազօտողները յանգել են այն եզրակացութեան, որ սելֆիի մոլուցքն իսկապէս կարելի է հիւանդութիւն համարել:

  • Տաք թէյը փրկու՞մ է գլաուկոմայից
    Տաք թէյը փրկու՞մ է գլաուկոմայից

    Տաք թէյի օգտագործումը կարող է նւազեցնել գլաուկոմայի զարգացման վտանգը: Այնուամենայնիւ, փորձագէտները նշում են, որ նրանց չի յաջողւել խմիչքի որեւէ պաշտպանական ազդեցութիւն յայտնաբերել:

    ԱՄՆ հետազօտողները վերլուծել են 2005-2006 թւականների առողջութեան եւ սննդի համընդհանուր հետազօտութեան տւեալները: Նրանք ուսումնասիրել են 40 եւ բարձր տարիքի 1678 մասնակիցների աչքի առողջութեան հետազօտութիւնները:

  • Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ
    Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ

    Սնունդը տարբեր կերպ է ազդում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրայ, պնդում են Բինհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները:

  • Տղամարդիկ իսկապէս գրիպն աւելի դժւար են յաղթահարում
    Տղամարդիկ իսկապէս գրիպն աւելի դժւար են յաղթահարում

    Տղամարդիկ շնչառական հիւանդութիւնների աւելի ծանր ախտանիշներ են ունենում, քան կանայք, պարզել է Կանադայի Նիւֆաունդլենդի Մեմորիալ համալսարանի ընտանեկան բժշկութեան պրոֆեսոր Քայլ Սիւն:

  • Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը մեծացնում է դեմենցիայի վտանգը»
    Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը մեծացնում է դեմենցիայի վտանգը»

    Աւելորդ քաշի պատճառով տկարամտութեան առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ: Այդպիսի եզրակացութեան է եկել «University College London»-ի գիտնականների խումբը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։