Հա

Հասարակական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 08:30

Յայտնի են դարձել բժշկութեան ոլորտում Նոբէլեան մրցանակակիրների անունները

Երէկ՝ հոկտեմբերի 2-ին, Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում յայտարարւել են ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան ոլորտում Նոբէլեան մրցանակակիրների անունները, ինչով էլ տրւել է Նոբէլեան շաբաթւայ մեկնարկը:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 2-ին, Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում յայտարարւել են ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան ոլորտում Նոբէլեան մրցանակակիրների անունները, ինչով էլ տրւել է Նոբէլեան շաբաթւայ մեկնարկը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, մրցանակը շնորհւել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Եանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլեար մեխանիզմների ոլորտում արած յայտնագործութիւնների համար:

Գիտնականները կը կիսեն Նոբէլեան մրցանակի յանձնաժողովի կողմից տրւելիք 1.1 մլն. եւրօն:

Այս շաբաթւայ ընթացքում կը յայտարարւեն նաեւ ֆիզիկայի, քիմիայի եւ խաղաղութեան ոլորտներում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտութեան ոլորտում յաղթողի անունը կը հրապարակւի հոկտեմբերի 9-ին: Իսկ գրականութեան ոլորտում յաղթողի անւան հրապարակման օրը դեռ յայտնի չէ։

Յայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղութեան դափնեկրի/ների անունները, որն այս տարի յայտարարւելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Քաջատեղեակ աղբիւրների փոխանցմամբ՝ հեղինակաւոր մրցանակն այս տարի կարող է շնորհւել 2015 թւականի յուլիսին Իրանի ու «միջնորդ վեցեակի» միջեւ կնքւած պատմական միջուկային համաձայնագրի կազմակերպիչներին, որոնց ջանքերով Թեհրանը համաձայնեց սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, իսկ Արեւմուտքը չեղարկեց Իրանի դէմ կիրառւող ծանր պատժամիջոցները:

Եթէ ամէն ինչ հէնց այս սցենարով զարգանայ, ապա Խաղաղութեան նոբէլեան մրցանակը կը ստանան Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ջաւադ Զարիֆն ու Եւրոպական միութեան արտաքին քաղաքականութեան հարցերով բարձր յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Տեղեկութիւնն առանձնակի կարեւորութիւն է ստանում այն համատեքստում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է չեղարկել միջուկային համաձայնագիրը՝ այն անօգուտ համարելով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։