Հա

Հասարակական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 10:30

ՄԱԿ. «2017 թւականի սկզբից փախստական է դարձել աւելի քան 2 մլն մարդ»

2017 թւականին աւելի քան 2 մլն բնակիչներ են հարկադրւած լքել իրենց երկիրը: Այս տւեալները ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագոյն կոմիսարի վարչութեան ղեկավար Ֆիլիպո Գրանդին՝ հոկտեմբերի 1-ին Ժնեւում ելոյթ ունենալով այդ վարչութեան գործադիր կոմիտէի 68-րդ տարեկան նստաշրջանում:

«alikonline.ir» - 2017 թւականին աւելի քան 2 մլն բնակիչներ են հարկադրւած լքել իրենց երկիրը: Այս տւեալները ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագոյն կոմիսարի վարչութեան ղեկավար Ֆիլիպո Գրանդին՝ հոկտեմբերի 1-ին Ժնեւում ելոյթ ունենալով այդ վարչութեան գործադիր կոմիտէի 68-րդ տարեկան նստաշրջանում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«2017 թւականին աւելի քան 2 մլն մարդ որպէս փախստական լքել է իր երկիրը,- նշել է նա:- Յաճախ նրանք հիւանդ են, վնասւածքներով ու սովահար եւ գտնւում են հեռաւոր բնակավայրերում, աղքատութիւնից ու անբաւարար զարգացումից տառապող համայնքներում»:

Գրանդին յիշեցրել է, որ 2016 թւականի վերջի դրութեամբ աշխարհում կար 65,6 մլն հարկադիր վերաբնակ, եւ տարւայ ընթացքում նրանց թւի աճի միտում է դիտւում: Աշխարհում Փախստականների եւ վերաբնակւածների առաւել մեծ թիւը դիտւում է Սիրիայում,- ասել է գերագոյն յանձնակատարը:- «Քաղաքացիական անձինք իրենց վրայ են ընդունում ռազմական առճակատումների հիմնական հարւածը հանգուցային ռազմավարական բնակավայրերում, ինչպիսիք են Ռաքան եւ Դեր Զորը»,- ասել է նա, ընդգծելով, որ «առանց քաղաքական լուծման կայունութեան ուղղութեամբ առաջխաղացումը կը լինի հատւածական ու սահմանափակ»:

Գրանդին նշել է, որ իրենց երկրներ փախստականների վերադարձը հնարաւոր է միայն կամաւորութեան սկզբունքով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։