Հա

Հասարակական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 10:50

Հայաստանը՝ «National Geographic Traveler»-ի գաստրոնոմիական անւանակարգի լաւագոյն հնգեակում

«ՏուրՍտատ» վերլուծական գործակալութիունը ամփոփել է «National Geographic Traveler Awards 2017» օնլայն քւէարկութեան արդիւնքները։ 

Հայաստանը «Գաստրոնոմիական եւ ագրոտուրիզմ» անւանակարգում յայտնւել է լաւագոյն հնգեակում Բելառուսից, Վրաստանից, Իտալիայից եւ Շւեդիայից յետոյ։

«alikonline.ir» - «ՏուրՍտատ» վերլուծական գործակալութիունը ամփոփել է «National Geographic Traveler Awards 2017» օնլայն քւէարկութեան արդիւնքները։ 

Հայաստանը «Գաստրոնոմիական եւ ագրոտուրիզմ» անւանակարգում յայտնւել է լաւագոյն հնգեակում Բելառուսից, Վրաստանից, Իտալիայից եւ Շւեդիայից յետոյ։ Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

Լեռնադահուկային հանգստի առաջատարն է Աւստրիան, ընտանեկան հանգստինը՝ Կիպրոսը, էքսկուրսիաների համար՝ Իտալիան, լողափային հանգստի համար՝ Յունաստանը, իսկ արկածների համար լաւագոյնն է ճանաչւել Արգենտինան։ Էկզոտիկ հանգստի լաւագոյն տարբերակ է ճանաչւել Ճապոնիան, իսկ առողջարար հանգստինը՝ Իսրայէլը։ Իսկ Չինաստանը «տարւայ յայտնութիւն» է ճանաչւել։

Ռուսաստանում արկածային հանգստի առաջատարն է Կամչատկան։ Առողջարանական հանգստի լաւագոյն տարբերակ է ճանաչւել Ալթայի երկրամասը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։