Հա

Հասարակական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 14:20

Յայտարարել են ֆիզիկայի ոլորտում Նոբէլեան մրցանակակիրների անունները

Հոկտեմբերի 3-ին յայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբէլեան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայնէր Վէյսն ու Քիփ Թորնը կը պարգեւատրւեն գրաւիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ աւանդի համար:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 3-ին յայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբէլեան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայնէր Վէյսն ու Քիփ Թորնը կը պարգեւատրւեն գրաւիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ աւանդի համար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ գիտնականները կը կիսեն Նոբէլեան մրցանակի յանձնաժողովի կողմից տրւելիք 1.12 մլն. եւրօն:

Յիշեցենենք, որ երէկ Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում յայտարարւել են ֆիզիոլոգիայի եւ բժշկութեւան ոլորտում Նոբէլեան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհւել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Եանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլեար մեխանիզմների ոլորտում արած յայտնագործութիւնների համար:

Այս շաբաթւայ ընթացքում կը յայտարարւեն նաեւ քիմիայի եւ խաղաղութեան ոլորտներում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտութեան ոլորտում յաղթողի անունը կը հրապարակւի հոկտեմբերի 9-ին: Իսկ գրականութեան ոլորտում յաղթողի անւան հրապարակման օրը դեռ յայտնի չէ։

Յայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղութեան դափնեկրի/ների անունները, որն այս տարի յայտարարւելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Մրցանակների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը կը կայանայ Ալֆրեդ Նոբէլի մահւան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։