Հա

Հասարակական

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 09:30

Շւէյցարիայում պատմական ամրոց է աճուրդի հանւել

Շւէյցարիայում աճուրդի է հանւել հնագոյն ամրոցներից մէկը: Ամրոցի նախնական արժէքը կազմում է 30 մլն ֆրանկ: Այն քառայարկ առանձնատուն է, որը բաղկացած է 22 սենեակից, 10 ննջասենեակից եւ 14 լոգասենեակից:

«alikonline.ir» - Շւէյցարիայում աճուրդի է հանւել հնագոյն ամրոցներից մէկը, որը երկրում ամրոց վաճառելու առաջին փորձը չէ, սակայն ոչ բոլոր կալւածքներն են գնորդներ գտնում: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «Euromag»-ը, երկրի ֆրանկոլեզու շրջանները հարուստ են պատմական կալւածքներով ու դղեակներով, որոնք վաճառքի են հանւում հեղինակաւոր գործակալութիւնների կողմից:

Ամրոցներից մէկը, որի համար դժւար է նոր տէր գտնելը, Պրոմենտու ամրոցն է (Château de Promenthoux): Ներկայ պահին այն պատկանում է Պրանժէն քաղաքի իշխանութիւններին, իսկ ամրոցի շինարարութեամբ զբաղւել է Էյֆէլեան աշտարակի ճարտարապետներից մէկը՝ Ստեֆան Սովեստրը:

Ամրոցը համալրւած է շքեղ տեսքի բազմաթիւ տարրերով՝ ջրի մէջ ընկղմւած կամարներով, պատուհանից դէպի լիճ բացւող հիասքանչ տեսարանով:

Ամրոցի նախնական արժէքը կազմում է 30 մլն ֆրանկ: Այն քառայարկ առանձնատուն է, որը բաղկացած է 22 սենեակից, 10 ննջասենեակից եւ 14 լոգասենեակից: Ողջ կալւածքը զբաղեցնում է 9 հեկտար տարածք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։