Հա

Հասարակական

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 09:40

Գիտնականներն ապացուցել են, որ կանայք աւելի շատ սիրում են դուստրերին, իսկ տղամարդիկ՝ որդիներին

Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ հայրերն ու մայրերը անգիտակցաբար աւելի շատ ժամանակ են յատկացնում իրենց սեռի զաւակներին, չնայած այն բանին, որ նրանք պնդում են հակառակը: 

«alikonline.ir» - Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ հայրերն ու մայրերը անգիտակցաբար աւելի շատ ժամանակ են յատկացնում իրենց սեռի զաւակներին, չնայած այն բանին, որ նրանք պնդում են հակառակը: Գիտնականների եզրակացութիւնները հրապարակւած են «Journal of Consumer Psychology»-ում: Տտեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Այս առանձնայատկութիւնը բնորոշ է աշխարհի ամենատարբեր անկիւններում ապրող եւ ամենատարբեր մշակոյթներին պատկանող մարդկանց, որոնք մասնակցել են չորս տարբեր գիտափորձերի: «Ինչպէս մեզ է թւում, դա կապւած է այն բանի հետ, որ կանայք իրենց աւելի շատ են կապում եւ իրենց աւելի շատ են տեսնում դուստրերի մէջ, նոյնը վերաբերում է տղամարդկանց ու որդիներին»,- յայտարարել է Քրիստինա Դիւրանտը՝ Նիւ Ջերսիի (ԱՄՆ) Ռաթգերսի համալսարանից:

Դիւրանտն ու նրա գործընկերները որոշել են ստուգել՝ տարբերւում է արդեօք հայրերի ու մայրերի գործելակերպը իրենց սեռի եւ հակառակ սեռի զաւակների նկատմամբ: Դրա համար նրանք հաւաքել են մի քանի տասնեակ կամաւորներից բաղկացած խումբ, որոնք ունէին դուստրեր ու արու զաւակներ, եւ խնդրել նրանց՝ անցնել մի քանի պարզ հոգեբանական թեստեր:

Օրինակ, նման գիտափորձերից մէկում հոգեբանները ոչ մեծ գումար էին տալիս փորձի մասնակիցներին եւ խնդրում նրանց՝ այն բաժանել ընտանիքի անդամների միջեւ: Դէպքերի մեծ մասում հայրերն այդ փողերը փոխանցում էին իրենց որդիներին, իսկ մայրերը՝ իրենց դուստրերին, ընդ որում՝ նոյն կերպ էին գործում ինչպէս ԱՄՆ-ից կամաւորները, այնպէս էլ Հնդկաստանի եւ այլ երկրների բնակիչները, որտեղ գիտնականները գիտափորձեր էին անցկացնում:

Ամէնից հետաքրքրականն այն է, որ բոլոր գիտափորձերից յետոյ հարցւած նոյն այդ մարդիկ պնդում էին, որ իրենք իրենց զաւակներին հավասարապէս շատ են սիրում: Ինչպէս նշում են հետազօտողները, թէ՛ հայրերը, թէ՛ մայրերը այդպէս էին գործում չգիտակցւած՝ ենթարկւելով դեռեւս չբացայայտւած բնազդներին:

«Այսօրինակ չգիտակցւած նախապատւութիւնները կարող են դուրս գալ ընտանիքի շրջանակներից: Օրինակ, եթէ կինը պատասխանատու է աշխատանքային ծառայութեան գծով առաջխաղացման որոշումների համար, նա կարող է չգիտակցւած նախապատւութիւնը տալ կանանց: Նոյնը վերաբերում է նաեւ տղամարդկանց: Եթէ դա իրօք այդպէս է, ապա մենք կարող ենք սկսել աշխատել նման նախապաշարումների հետեւանքների շտկման ուղղութեամբ»,- ասել Է Դիւրանտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։