Հա

Հասարակական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 09:40

Գիտնականները պարզել են՝ ինչպէս է պէտք յայտնել վատ լուրերը

Գիտնականները հետազօտութիւններ կատարելու արդիւնքում եկել են եզրայանգման, որ վատ լուրերը լաւ է յայտնել ուղիղ եւ անկեղծ:

«alikonline.ir» - Գիտնականները հետազօտութիւններ կատարելու արդիւնքում եկել են եզրայանգման, որ վատ լուրերը լաւ է յայտնել ուղիղ եւ անկեղծ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «pravda.ru»-ն, ամերիկեան Իւտա նահանգում գտնւող Բրիգամ Եանգի համալսարանի կայքում հաղորդւում է, որ ամերիկեան համալսարանները համատեղ փորձ են իրականացրել, որի ընթացքում տարբեր տեսակի «վատ լուրեր» են հաղորդել 145 կամաւորի։

Փորձերի վերջում գիտնականները մասնակիցներին խնդրել են գնահատել, թէ որ հաղորդումներն են նրանց կարծիքով աւելի պարզ, ուղիղ, նրբանկատ, ազնիւ կամ տեղին եղել:

Պարզւել է, որ մարդկանց մեծամասնութիւնը նախընտրում է պարզ եւ ուղիղ ասւած լուրը: Ամէնից շատ դա վերաբերում է ֆիզիկական փաստերին, ինչպէս օրինակ մահացու հիւանդութեան մասին բժշկից անկեղծ տեղեկանալը:

Ինչ վերաբերում է սոցիալական յարաբերութիւններին, ինչպէս օրինակ բաժանութեան կամ աշխատանքից հեռացւելուն, մասնակիցները նախընտրել են նախապատրաստական խօսքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։