Հա

Հասարակական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 08:20

Հետազօտութիւն. «Գիշերային հերթափոխով աշխատանքը ճարպակալման է յանգեցնում»

Գիշերային հերթափոխով աշխատանքն, իրօք, ճարպակալման է յանգեցնում, վկայում է գիշերներն աշխատող մարդկանց առողջութեան մասշտաբային հետազօտութիւնների անալիզը։

«alikonline.ir» - Գիշերային հերթափոխով աշխատանքն, իրօք, ճարպակալման է յանգեցնում, վկայում է գիշերներն աշխատող մարդկանց առողջութեան մասշտաբային հետազօտութիւնների անալիզը։ Գրում է «news.am»-ը

«Ընդհանուր առմամբ մօտ 700 մլն. մարդ մեր մոլորակի վրայ այսօր աշխատում է կամ գիշերը կամ հերթափոխով։ Մենք ցոյց ենք տւել, որ ճարպակալման բարձր մակարդակը նման մարդկանց շրջանում առաջին հերթին պայմանաւորւած է նրանց աշխատանքի բնոյթով։ Իսկ ճարպակալումն իր հերթին բարձրացնում է կրծքի քաղցկեղի եւ սրտի հիւանդութիւնների ռիսկը»,- «Obesity Reviews» ամսագրում գրում է Հոնկոնգի համալսարանի մասնագէտ Լապ Ահ Ցէն։

Գիշերային աշխատանքի հետ կապւած կենսաբանական ռիթմերի խանգարումները կարող են բերել նիւթափոխանակութեան խնդիրների եւ անառողջ սննդակարգին վարժւելուն, ինչը պէտք է որ զգալիօրէն մեծացնի ճարպակալման զարգացման վտանգը։ Վերջին տարիներին բժիշկները եւ կենսաբանները տասնեակ հետազօտութիւններ են անցկացրել, որոնցից շատերը հակասական արդիւնքներ են գրանցել։

Ցէն եւ նրա գործընկերները պարզել են, որ իրականում գիշերային աշխատանքն ու ճարպակալումը փոխկապակցւած են։ Նրանք վերլուծել են այս թեմային նւիրւած մօտ 30 գիշերային աշխատանքի մասին եզրակացութիւնները։

Ընդհանուր առմամբ այդ հետազօտութիւններին մասնակցել էին մի քանի հարիւր հազար մարդ, ինչը թոյլ է տւել չին բժիշկներին միանշանակ եւ վիճակագրական առումով հաւաստի եզրակացութիւններ անել։

Պարզւում է, որ երեկոյան կամ գիշերային ժամերին մշտական կամ հերթափոխով աշխատանքն իրոք կապ ունի ճարպակալման հետ։ Միջինում նման մարդկանց մօտ 23-35 տոկոսով աւելի մեծ է գիրանալու հաւանականութիւնը, քան նրանց հասակակիցների, որոնք ցերեկն են աշխատում կամ առհասարակ չեն աշխատում։ Այս միտումը յատկապէս նկատելի է գործարանների աշխատակիցների մօտ, դրա պատճառները, սակայն, գիտնականները դեռ չգիտեն։

Այն, թէ որքան երկար է մարդ գիշերն աշխատում, եւ այն, թէ որքան յաճախ է նա դա արել նախկինում, ուղղակիօրէն ազդում է ճարպակալման ռիսկերի վրայ։ Դա նշանակում է, որ հէնց գիշերային ժամերին աշխատելն է նպաստում ճարպակալմանը, այլ ոչ թէ ուղեկցող գործօնները, ինչպիսիք են վնասակար սովորութիւնները, անառողջ սնունդը կամ աղքատութիւնը։

Յարակից Հրապարակումներ

  • Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը
    Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը

    Իտալական «Alitalia» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաճշտապահը:

  • 10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից
    10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից

    Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ են իրենց հեռախօսների մէջ յաւելւածներ տեղադրում, որոնք հաշւում են քայլերը. դրանց նպատակն է օրական 10 հազար քայլից աւելին անցնել: Որտեղի՞ց է յայտնւել այս «10 հազար քայլ»-ը եւ կօգնի՞ արդեօք առողջութիւնը մինչեւ ծերանալը պահպանել: 

    10 հազար քայլի ծրագիրն իրականում Ճապոնիայում է ծնւել: 1964 թւականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ սկսւել է «Manpo-Kei» սարքի գովազդը, որն աշխարհում առաջին քայլաչափերից մէկն էր, որը ստեղծել էր երիտասարդ գիտնական, բժիշկ Եոսիրօ Հատանոն:

  • Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել
    Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

    Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

  • Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն
    Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

    Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

  • Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է
    Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է

    Կենդանական ծագմամբ եւ խոլեստերինի բարձր մակարդակով մթերքները կարող են մեծացնել ագրեսիւ չարորակ ոռուցքների զարգացման հաւանականութիւնը՝ դրանց աճի արագութիւնը մեծացնելով մինչեւ 100 անգամ, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։