Հա

Հասարակական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 09:50

«Panasonic»-ը սննդի կալորիաները հաշւող սարք է ներկայացրել

«Panasonic»-ը ներկայացրել է կոնցեպտ, որն օգտակար կը լինի առողջ ապրելակերպի սիրահարների համար։ «CaloRieco» կոչւող սարքը կարող է առանց հպումի չափել ուտելիքի կալորիականութիւնը։

«alikonline.ir» - «Panasonic»-ը ներկայացրել է կոնցեպտ, որն օգտակար կը լինի առողջ ապրելակերպի սիրահարների համար։ «CaloRieco» կոչւող սարքը կարող է առանց հպումի չափել ուտելիքի կալորիականութիւնը։

Շնորհանդէսը տեղի է ունեցել Տոկիոյում «CEATEC 2017» ցուցահանդէսի ժամանակ: Տեղեկացնում է «news.am»-ը՝ յղում անելով «rg.ru»-ին։

«CaloRieco»-ն շատ պարզ է աշխատում։ Սարքի ներսում դնում էք պատրաստի ուտեստով ափսեն, եւ կափարիչը փակւում է։ Մօտ 10 վայրկեան անց սարքը տալիս է անհրաժեշտ տեղեկութիւնը՝ քաշը, կալորիականութիւնը, սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի քանակը։

«Panasonic»-ի բիզնեսի զարգացման  տնօրէն Կաորի Մանաբէի խօսքով՝ սննդի տարբեր բաղադրիչները ինֆրակարմիր ճառագայթներն արտացոլում են տարբեր կերպ։ Հէնց դրանց շնորհիւ էլ սարքը ճանաչում է ուտելիքը եւ տեղեկութիւնն ուղարկում սմարթֆոնին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։